Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արոնյանի հեռանալուց հետո․ Հայաստանի նվաճումները մեծ շախմատում

Սլովենիայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղալով Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ նվաճեց արծաթե մեդալ: Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից հավաքելով 8․5 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Մատիաս Բլյուբաում, որը ևս վաստակեց 8․5 միավոր: Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը և Բլյուբաումը 8 միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստը երեկ պարտիան ավելի շուտ ավարտեց և սպասում էր գերմանացի շախմատիստի արդյունքին։ Ոսկե մեդալ նվաճելու համար Բլյուբաումին բավարարում էր նաև ոչ-ոքի արդյունքը։ Գերմանացին ռիսկի չդիմելով հասավ իր նպատակին։ Գաբրիել Սարգսյանին առաջին լրացուցիչ ցուցանիշում շատ քիչ չհերիքեց, որպեսզի արժանանա ոսկե մեդալի, բավարարվելով Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով: Ամեն դեպքում սա շատ մեծ նվաճում է Սարգսյանի և Հայաստանի համար նման ուժեղ մրցաշարում:

Հայ շախմատիստներից հիանալի հանդես եկան նաև պատանի Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը: Վերջիններս հավաքելով 7,5 միավոր զբաղեցրեցին համապատասխանաբար՝ 12-րդ, 13-րդ, 22-րդ և 23-րդ հորիզոնականները: Գաբրիել Սարգսյանը, Սահմվել Տեր Սահակյանը և Շանթ Սարգսյանը իրավունք ստացան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը բաղկացած էր 11 տուրից և անցկացվեց շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը ստվացավ 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո: Ինչև Գաբրիել Սարգսյանի նվաճում ցույց տվեց, որ Լևոն Արոնյանի հեռանալուց հետո մեր երկորւմ շախմատը ոչ միայն շարունակում է շնչել, այլև բարձունքներ է նվաճում։ Վստահաբար կարող ենք ասել, որ ի դեմս Գաբրիել Սարգսյանի հայկական շախմատն ունի նոր առաջատար։

Գոհացնող են նաև մեր մյուս գրոսմայստերների ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Չմոռանանք, որ անցյալ տարի տեղի ունեցած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց մեր կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։ Վերջինիս հաղթանակը մեծ իրադարձություն էր հայկական շախմատում։ Կանանց շախմատում նման հաջողությունը դեռևս չէինք ունեցել։ «Հայաստանում շախմատ կա։ Շատ են երիտասարդ տաղանդավոր շախմատիստները, որոնք սակայն աջակցություն չեն ստանում։ Այնուամենայնիվ, դժվար է ստեղծել այնպիսի պայմաններ որ նրանք շախմատ չխաղան։ Ես շատը գնացել եմ նրա համար, որ շախմատը Հայաստանում մնա։ Երբ զգում ես, որ քեզ չեն հարգում, ուրեմ քեզ հետ հույսեր չեն կապում։ Խոսքը երկրի ղեկավարության մասին է։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ես գիտեմ ով եմ շախմատում ու գիտակցում եմ, որ եթե ուզում եմ հաջողությունների հասնեմ պետք է տեղափոխվեմ այնպիսի եկիր որտեղ ավելի հանգիստ կլինի» , «Կերպարից դուրս» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել էր Լևոն Արոնյանը։ Հարցին թե հայկական շախմատում ինչ է փոխվել 2018 թվականի հեղափոխությունից հետո Լևոն Արոնյանը մասնավորապես ասել էր․ «Ես ֆինանսապես շատ ապահով մարդ եմ և ինձ շատ բան պետք չէ։ Շատ երկրներում պարապմունքների և մի տեղ գնալու ծախսերը պետության համար խնդիր չէ։ Մեր եկրում մինչև հեղափոխությունը դա պետությունն էր անում։ Հեղափոխությունից հետո դա իներցիայով մեկ տարի շարունակվեց։ Հետո ասեցին խոսենք ապագայի մասին։ Ես խախտելով պլաններս առավոտյան գնացի հանդիպման։ Այնտեղ ասացին, որ արի վաղը խոսենք։ Մտածեցի լավ, եկա հաջորդ օրը, և ինձ այս անգամ էլ ասեցին, կխոսենք հաջորդ շաբաթ։ Երբ փոխում ես քո պլանները և նման վերաբերմունքի ես արժանանում հասկանում ես, որ դրանք քեզ ուղղված մեսիջներ են։ Այսինքն քեզ հասկացնում են, որ այպես ա լինելու։ Ես իմ կյանքում որևէ մեկից չեմ նեղացել, բայց երբ ցանկանում ես աշխատել հասնել ,մաքսիմումին ու քեզ հասկացնում են, որ քո արածներն անիմաստ է․․․։ Այս ամենը նեղելու է քեզ և ես լարվելու եմ։ Իսկ լարվածության պայմաններում աշխատելը օգուտ չի բերի»։

Ինչ է ստացվում, Արոնյանի հեռանալուց հետո Հայաստանը անհատական մրցումներում ունեցավ Եվրոպայի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն։ Ստացվում է, որ մեր առաջատարի հեռանալուց շախմատը Հայաստանում իսկապես կա և շարունակում է առաջ ընթանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում