Ուրբաթ օրը ավտովթարից մահացել է Կիևի «Արսենալ»-ի պաշտպան Եվգենի Եվսեևը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: 24-ամյա ֆուտբոլիստի հետ նույն մեքենայում են եղել ևս երկու ուղևոր, որոնք ողջ են մնացել:
Եվսեևը Կիևի «Դինամո»-ի դպրոցի սան է եղել, սակայն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մայրաքաղաքի մեկ այլ ակումբում` «ԲԿՄԱ»-ում:
2006 թվականին Եվսեևը տեղափոխվել է «Արսենալ», որի կազմում անցկացրել է 61 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ: