Monday, 29 06 2026
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման

Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։

Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հնարավոր բացման և այդ նույն համատեքստում Լիտվա-Ռուսաստանի Դաշնություն արդեն իսկ գոյություն ունեցող փորձի միջև՝ դեսպանը, մասնավորապես, նշել է․

«Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: ԵՄ-ին Լիտվայի անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով»,- ասել է դեսպանն՝ ընդգծելով Եվրոպական միության դերը ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնության գործում:

Դեսպան Պուլոկասն ընդգծել է, որ այդ կոմունիկացիայի օգտագործման հարցում կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու հիմնական կարևոր բաղադրիչ՝ Լիտվայի լիակատար վերահսկողությունը իր տարածքում և ճանապարհորդների համար առավելագույն հարմարավետությունը տարանցման ժամանակ՝ առանց ավելորդ խոչընդոտների։

«Կարծում եմ, որ այս, այսպես կոչված, պարզեցված տարանցիկ մոդելի որոշ տարրեր կարող են օգտակար լինել Հայաստանում մարդկանց տեղաշարժը կարգավորելու համար։ Ի վերջո, սա եվրոպական փորձն է և հաջողության մոդելը»,- մանրամասնել է դեսպանը՝ հայտնելով, որ Լիտվան բազմիցս կիսվել է իր այդ փորձով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը մշտապես Հայաստանից պահանջում է տրամադրել «միջանցք», որպեսզի ցամաքային կապ հաստատի Նախիջևանի հետ, և, միևնույն ժամանակ, սպառնում է, որ հակառակ պարագայում այն կստանա Հայաստանի նկատմամբ ուժի գործադրմամբ, Լիտվայի դեսպանը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք հասկանում ենք դրա կարևորությունը և «տարանցիկ» տերմինն ավելի կնախընտրեինք, քան «միջանցք»-ը: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում