Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ և Գանձակ գյուղերի միջնակարգ դպրոցների տարածքներում իրականացված ծառատունկերի միջոցով ստեղծվել են կանաչ գոտիներ։

Ինչպես տեղեկացրեց «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ նախագահ Լիանա Մարգարյանը, կանաչ գոտիների ստեղծման ծրագիրն իրականացրել է «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, որպես գյուղական համայնքներում բնահեն լուծումների ներդրման փորձ։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Միխաելա Յերժաբկովան, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Դպրոցներում ծառատունկը մեկնարկել է ավանդական աղ ու հացով հյուրերի դիմավորմամբ ու ողջույնի խոսքերով, որին հաջորդել է պարային ներկայացում ու էկոտաղավարում աշակերտների բնապահպանական աշխատանքների ցուցադրությունը։ Կանաչ գոտիների ստեղծման նպատակով Գանձակի թիվ 1 և Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցներում առաջին փուլով տնկվել են 100-ական ծառեր։

«Ընտրվել են տարածքի կլիմայական պայմաններին հարմարվող թխկի, կեչի ծառատեսակները և դեղին ակացիա թփատեսակը։ Այս կանաչ գոտիները կծառայեն որպես ցրված աղբյուրներից արտանետվող կեղտաջրերից ազոտի և ֆոսֆորի կլանման բուֆերներ՝ կանխելով հողերի և ջրային ռեսուրսների աղտոտումը։ Կանաչ գոտիները բնահեն լուծումներից են, որոնք կանխում են գետերի՝ կենցաղային կեղտաջրերով աղտոտումից, օգնում են բարելավել գետերի ջրի որակը, նվազեցնում են ջրհեղեղների, երաշտների հավանականությունը։ Կանաչ գոտիների ստեղծումը մատչելի այլընտրանքային լուծում կարող է հանդիսանալ այն գյուղական համայնքներում, որտեղ չկան կեղտաջրերի մաքրման կայաններ, իսկ ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ցրված աղբյուրներից։ Տնկվող ծառերը եղել են անվանական՝ դպրոցի աշակերտների և ուսուցիչների անուններով՝ նպատակ ունենալով դրանք հանձնել իրենց խնամքին ու հոգատարությանը։ Առանձնացվել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքների և գործընկեր կառույցների 6 անվանական ծառեր»,-ներկայացրեց Լիանա Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում