Tuesday, 07 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ծանրամարտի վերջը․ Որտեղ է Սիմոն Մարտիրոսյանը և ովքեր են օլիմպիական ոսկու հավակնորդները

Փետրվարի, սկզբին Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացավ ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն էր, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը: Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ): Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները`55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:

Տեղի ունեցած առաջնությունը նշանավորվեց ծանրամրատի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանի ելույթով գերծանր քաշային կարգում։ Մինչ այս Մարտիրոսյանը ելույթ էր ունենում 109 քաշային կարգում։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո, կայացել էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը, որի ընթացքում ընդունվել էր ըստ էության խայտառակ որոշում։ Մասնավորապես կրճատեցվել էին 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը։ Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն ընդամենը հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր: «Շուտով գերծանր քաշայիններին միանալու է նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, քանի որ 109 կգ քաշային կարգ այլեւս չկա, 102 կգ նա չի կարող իջնել: Օլիմպիական ոսկե մեդալի հույս չունենք այս քաշային կարգում, ով ուզում է մասնակցի: Առաջիկա 10 տարում, որքան Լաշա Տալախաձեն մրցահարթակ բարձրանա, Սիմոնը չեմպիոն դառնալու հույս չունի: Նախ անձնական քաշով պայմանավորված. վրացի ծանրորդը կշռում է 185 կգ, 2 մ 3 սմ հասակ:Այս քաշային փոփոխությունները ծանրամարտի վերջն է: 102 կգ անձնական քաշ ունեցող մարդը պետք է մրցի 185 կգ քաշ ունեցող Լաշայի հետ»,- Տաշքեդնում համագումարից հետո հայտարարել էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Խայտառակ որոշումից երկու ամիս անց Մարտիրոսյանը ելույթ ունեցավ գերծանր քաշային կարգում, և․․․։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Մեր ուժեղագույն ծանրորդը ոսկե մեդալ չնվաճեց նույնիսկ Հայաստանի առաջնությունում, ինչը միանգմայն օբյեկտիվ է։

Հայաստանի առաջնությունը վերջնականապես ցույց տվեց, որ Մարտիրոսյանը առաջիկա տարիներին այլևս չի նվաճի ոսկե մեդալ մեծ մրցաշարերում։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել հենց 109 քաշային կարգում։ Իսկ որ ծանրորդներից կարելի է սպասել լուրջ հաջողություններ առաջիկայում տեղի ունենալիք խոշոր մրցաշարերում և 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերում։ Հայաստանի առաջնությունում 89 քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց 2019 թվականի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը Տաշքեդում ելույթ էր ունեցել 96 քաշային կարգում։ Կարծում ենք պարզ է, որ վերադառնալով 89՝ օլիմպիական քաշային կարգ Մկրտչյանը արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2024 թվականի խաղերին։ Միջազգային ֆեդերացիայի համագումարից հետո Փաշիկ Մարտիրոսյանը նշել էր, որ օլիմպիական մեդալների համար կարող պայքարել նաև Սամվել Գասպարյանը և Անդրանիկ Կարապետյանը։ Հայաստանի առաջնությունում Գասպարյանը ելույթ էր ունեցել 109 քաշային կարգում։ Հավանականությունը մեծ է սակայն, որ միջազգային մրցաշարերում Գասպարյանը կպայքարի 102 քաշային կարգում։ Այստեղ ելույթ է ունենում նաև Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը, որը ևս մեծ լուրջ հավակնություններ ունի։ Ինչ վերաբերվում է գերծանր քաշային կարգին, ապա այստեղ արծաթե և բրոնզե մեդալների համար կպայքարն միանգամից 3 ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։

Ինչպես նշել էր Փաշիկ Ալավերդյանը գերծանր քաշային կարգում մենք ոսկե մեդալի հույսեր չենք ունենա այնքան ժամանակ, որքան ելույթ կունենա վրացի Լաշա Տալախաձեն, որը հանդիսանալով բոլոր ժամանակների լավագույն ծանրորդը դուր է մրցակցությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում