Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Առավելագույնը 8 րոպե․ Վահան Բիչախչյանի ֆուրորը Լեհաստանում

Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Զագլեբյեի» նկատմամբ: Դաշտի տերերին հաղթանակ պարգևեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի 80-րդ րոպեին խփած գնդակը։ Ի դեպ, Բիչախչյանը փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին։ Փաստորեն մեր ֆուտբոլիստը աչքի է ընկնում Լեհաստանի առաջնությունում երկրորդ խաղում անընդմեջ փոխարինման դուրս գալուց րոպեներ հետո։ Նորամուտը նշելով Լեհաստանի բարձրագույն լիգայում Բիչախչյանը 20-րդ տուրի «Պյաստ Գիլիվցեի» դեմ սկզբունքային մրցավեճում 62-րդ րոպեին դուրս գալով փոխարինման 6 րոպե անց հաշիվը դարձրել էր 2։0։ Հիմք ընդունելով Լեհաստանի առաջնությունում Բիչախչյանի գրանցած ցուցանիշը արաձանագրենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից առավելագույնը 8 րոպե է պահանջվել գոլ խփելու համար։ Ընդ որում երկու դեպքերում էլ մեր կիսապաշտպանը հաջողության է հասել խաղավարտին մոտ։ Սա թերևս պաշտոնական հանդիպումներում Բիչախչյանի գրանցած ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլիստը լեհական թիմի կազմում խփել է 7 գնդակ։ Բիչախչյանը «Պոգոնի» կազմում գոլերի հաշիվը բացել էր հունվարի 17-ին տեղի ունեցած շվեյցարական «Ցյուրիխի» դեմ նորամուտի խաղում։

Այնուհետև աչքի էր ընկել ուկրաինական «Զարիայի» և գերմանական «Հանզայի» դեմ հանդիպումներում։ Փետրվարի 8-ին էլ «Պոգոնը» ստուգողական խաղում 7։2 հաշվով առավելության էր հասել «Օլիմպիա Էլբլոնգի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել՝ աչքի ընկնելով 41-րդ և 48-րդ րոպեներին։ Այսպիսով 6-րդ խաղում անընդմեջ Բիչախչյանը գոլ է խփում իր նոր թիմի կազմում։ Հիշեցնենք, որ հունվարի 10-ին մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր էր կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: «Անչափ ուրախ եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ գոլ խփում: Նշեմ Սակյ, որ սա ոչ միայն իմ, այլ ողջ թիմի աշխատանքի արդյունքն է: Թիմում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում, ֆուտբոլիստները մտերիմ հարաբերությունների մեջ են: Շատ ենք աշխատում, քանի որ գիտենք՝ ինչ նպատակներ ունենք: «Զագլեմբյեն» լավ թիմ է, և հաղթանակը հեշտությամբ չտրվեց։ Մրցակիցն ձեռագիրն ունի, որի հիմքում ֆիզիկական լավ պատրաստվածությունն է։ Բայց մենք հավատում էինք և չէինք կասկածում, որ կխփենք հաղթական գնդակը: Փառք Աստծուն, ամեն ինչ դասավորվեց մեր ուզածով։ Ֆանտաստիկ մթնոլորտ էր մարզադաշտում, երկրպագուները վայրկյան անգամ չդադարեցին աջակցել մեզ և մենք զգում էինք նրանց աջակցությունը: Նման աջակցությունը առաջին հերթին անհրաժեշտ է դժվար պահերին: Նման պահերին ծափահարությունները պետք է առաջ տանեն թիմին ու օգնեն հասնել նոր բարձունքների: Մենք դրա կարիքն ունենք: Երբ լուսատախտակին ոչ-ոքի էր, մեր երկրպագուները առաջ մղեցին մեզ: Կարծում եմ՝ այս հաղթանակում քիչ չէ նաև նրանց դերը: Լինել «Պոգոնի» մի մասնիկն ու խաղալ նման երկրպագուների համար՝ իսկական հաճույք է։ Մարզչական շտաբն է որոշում երբ ես պետք է հայտնվեմ խաղադաշտում: Պատրաստ եմ ցանկացած ժամանակ դուրս գալ և օգնել իմ թիմին:

Մեր թիմում պահեստայինները քիչ դերակատարում չունեն, քան հիմնական կազմի տղաները: Յուրաքանչյուրը, ով մտնում է խաղադաշտ, փորձում է ամբողջությամբ տրվել թիմին: Եթե մենք ցանկանում ենք լինել բարձրության վրա, պետք է հիշենք այդ մասին: Միշտ պետք է գործենք հանուն թիմի: Հասկանում ենք ու գիտակցում, որ կարող ենք պատմական արդյունքի հասնել ընթացիկ մրցաշրջանում, բայց դրան պետք է ձգտենք քայլ առ քայլ»,- «Պոգոնի» մամուլի ծառայությանը տված հարցազրուցյում ասել է Բիչախչյանը։ 21-րդ տուրից հետո «Պոգոնը» 43 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում։

Առաջին տեղում 45 միավորով Պոզնանի «Լեխն» է։ Վերջինս 21-րդ տուրում սեփական հարկի տակ 5։0 հաշվով առավելության է հասել «Տերմալիցայի» նկատմամբ։ Երրորդ տեղում գտնվող «Ռակով» ակումբ ունի 41 միավոր։ 21-րդ տուրում այս թիմը ևս հաղթել է 1։0 հաշվով առավելության հասնելով «Ռոդոմյակի» նկատմամբ։ Արդեն իսկ կարելի է ասել, որ չեմպիոնության համար պայքարն ընթանալու է առաջին եռյակում գտնվող ակումբների միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում