Sunday, 26 03 2023
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը

«Ղարաբաղը» վախենում է հայերից․ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՈւԵՖԱ-ին խնդրելով կանխել փետրվարի 17-ին կայանալիք ֆրանսիական Մարսել քաղաքում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակիչ «Օլիմպիկ»-«Ղարաբաղ» մրցավեճում հայերի կողմից հնարավոր սադրանքները։ «Այո մենք միանգամայն դրական ենք վերաբեվում միջազգային հանդիպումների անցկացումը, ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբային մակարդակով: Բոլորովին այլ խնդիր է խաղի Մարսելում կայանալը։ Այդ կապակցությամբ դիմել ենք ՈՒԵՖԱ-ին մեր անվտանգությունը ապահովելու համար։ Հայերը անընդհատ փորձում են մեր դեմ ինչ-որ սադրանք կազմակերպել և հուսով ենք, որ Մարսելում կնշանակվի անվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ։ Հավանաբար, ՈՒԵՖԱ-ի լրացուցիչ ներկայացուցիչ կլինի»,- հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էլհան Մամեդովը:

Վերջինս նշել է նաև նամակ են հղել միանգամից ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարին եւ մտադիր են հաջորդ շաբաթ նրա հետ քննարկել այդ հարցը։ Մամեդովի խոսքով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է, որ իրենց թիմին հնարավորություն տրվի հանգիստ ֆուտբոլ խաղալ։ Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը շարունակ գրում էր, որ իրենց թիմին բաժին է հասել բոլոր առումներով ամենաանհարմար մրցակիցը։ ««Մարսելի» հետ դիմակայության ամենավտանգավոր դետալներից է հայերի գործոնը։ Ըստ պաշտոնական տվյալների Մարսելում բնակվում է 100 հազար հայ։ Դա կազմում է քաղաքի 15 տոկոսը։ Սա նշանակում է, որ առաջիկա հանդիպմանը սպասվում են լուրջ սադրանքներ։ Մեր թիմը մեկ բազմից է ենթարկվել սադրանքների հայերի կողմից։ Մարսելում բնակավող հայերն էլ իրենց հերթին աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով»,- գրել էր Azeripsort պարբերականի լրագրող Իմրան Հուսեյնովը։Հիշեցնենք, որ անցյալ տարի Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում աղմակահարույց միջադեպ էր տեղի ունեցել թուրքական «Գալաթասարայի» մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին կայացած Եվրոպա լիգայի խաղարկության «Մարսել»- «Գալաթասարայ» խաղը 38-րդ րոպեին դադարեցվել էր, քանի որ երկրպագուների միջև բախում է սկսվել։ Ֆրանսիացի և թուրք երկրպագուները միմյանց վրա ճայթուցիչներ էին նետել։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչը մոտեցել էր հյուրերի տրիբունային և փորձել անձամբ հանգստացնել երկրպագուներին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիացի երկրպագուները բարձրացրել էին Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները։ Բախման հետևանքով մարզադաշտում հրդեհ էր սկսվել, որը մարվել էր հրշեջների կողմից։

Հաշվի առնելով թուրքական 7ակումբի մասնակցությամբ խաղի միջադեպը Ադրբեջանում քննարկվում էր փետրվարի 17-ին նախատեսված հանդիպման վայրի փոփոխությանը հասնելու տարբերակը։ Ավելի ստույգ, Ադրբեջանում չէին բացառում, որ «Ղարաբաղի» ղեկավարությունը խնդրանքով դիմի ՈւԵՖԱ-ին մրցավեճի վայրը փոխելու խնդրանքով։ Գիտակցելով, որ հանդիպման վայերի փոփոխության համար բավարար հիմքեր չկան, ադրբեջանական կողմը ՈւԵՖԱ-ին դիմել է այլ խնդրանքով։ Թե ինչ որոշում կկայացնի եվրոպական ֆուտբոլային կառույցը դժվար է ասել։ Դեռևս 2018 թվականին տեղի ունեցած Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Մրցավեճի ժամանակ խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդը, որը ծածանել Արցախի դրոշը:

Նրա շապիկի վրա պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Արդեն 2019 թվականին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած տեղի Եվրոպա լիգայի խաղարկության խմբայինփ ուլի «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» խաղն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ մարզադաշտի վերևում հայտնվել էր անօդաչու թռչող մի սարք՝ Ղարաբաղի դրոշով: Ադրբեջանցի ֆուտբոլիստները բորբոքվել էին, իսկ վայրկյանների ընթացքում զայրույթի ալիքը հասել էր հանդիսատեսների տրիբունա՝ ստիպելով մրցավարին ժամանակավորապես ընդհատել հանդիպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում