Thursday, 23 05 2024
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

Եկամտային հարկի վերադարձը՝ կարճ ժամկետում. ՊԵԿ-ը կիրառում է նոր գործիքակազմ

Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձն ընթացիկ տարվանից կատարվում է էլեկտրոնային տարբերակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը նշեց, որ այս գործիքակազմի կիրառմամբ շահառուները զերծ են մնում քաշքշուկներից ու վազքից: Դրանից բացի, եկամտային հարկի վերադարձը կատարվում է շատ կարճ ժամանակում:

« Նախկինում նրանք ստիպված էին տեղեկանք և քաղվածք վերցնել բանկերից կամ վարկային կազմակերպություններից, այնուհետև դիմում լրացնել ու ներկայացնել ՊԵԿ: Այսուհետև դրա անհրաժեշտությունը չի լինի, շահառուները դիմումները կներկայացնեն էլեկտրոնային հարթակի միջոցով: Շահառուների համար որևէ անհարմարություն չկա: Արդյունքում՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, նույնիսկ լինում է կես ժամվա ընթացքում գումարները փոխանցվում են նրանց բանկային հաշվեհամարին»,- ասաց Արմինե Հովսեփյանը:

Համակարգը գործարկվել է հունվարի 1-ից, և արդեն 2 հազար 346 շահառու կա, որոնք եկամտային հարկի վերադարձը ստացել են էլեկտրոնային հարթակի միջոցով: Նրանք բոլորը գումարները ստացել են առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում: Այնինչ՝ նախկինում մինչև 19 աշխատանքային օրվա ընթացքում էր այն վերադարձվում:

Հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: 2021 թվականին եղել է 21 հազար շահառու: 2020 թվականին շահառուների թիվը եղել է 12 հազար 322: Քաղաքացիները բնակարանները հիմնականում ձեռք են բերում Երևանում, ակտիվություն նկատվում է նաև երևանամերձ մարզերում:

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը նշեց, որ օրենսդրությամբ սահմանված է, թե որ եկամուտներից հաշվարկված ու վճարված եկամտային հարկն է ենթակա վերադարձնելու տվյալ համակարգի շրջանակում:

«Վերադարձնելու ենթակա են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Ֆիզիկական անձի ստացած այլ եկամուտներից, այդ թվում քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացած եկամուտներից վճարված եկամտային հարկը տվյալ համակարգի շրջանակում վերադարձման ենթակա չէ»,- ասաց Մարիամ Մանուկյանը:

Էլեկտրոնային հարթակին միանալու ժամկետների սահմանափակում չկա, սակայն ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եկամտահարկը ետ է վերադարձվելու բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված դիմումների պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում