Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի պաշտպանն ապացուցեց․․․ «Արարատից»՝ ուկրաինական լիգա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը երեկ պայմանագիր կնքեց Ուկրաինայի VBET լիգան ներկայացնող «Վերեսի» հետ։ 24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել է Հայաստանի գավաթը։ «Հպարտ եմ, որ կրել եմ լեգենդար այս ակումբի մարզաշապիկը։ Այստեղ անցկացրած ժամանակահատվածում շատ էին հետաքրքիր ու հիշարժան պահերը։ Ամենից նշանակալին գավաթակիր դառնալն էր»,- «Արարատի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մարգարյանը։

Վերջինս նշել է նաև , թե ինչ դրդապատճառներով է ընդունել «Վերեսի» առաջարկը․ «Ուրախությամբ եմ տեղափոխվում այս ակումբ։ «Վերեսը» խաղում է ավելի բարձրակարգ առաջնությունում, ինչը կօգնի խաղային առաջընթաց գրանցել։ Հուսով եմ՝ արագորեն կհարմարվեմ թիմին կկարողանամ օգնել հասնել իր առջև դրված նպատակներին»։ Ժիրայր Մարգարյանը նաև իր խոսքն է հղել «Արարատի» աշխատակացիներին և երկրպագուներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին և աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ ինչպես «Արարատում», այնպես էլ «Շիրակում» և շնորհակալ եմ նրան ինձ հավատալու ու վստահելու համար։ Դա ինձ ստիպում էր ամեն օր ավելի շատ աշխատել և կատարելագործվել։Ակումբի երկրպագուներին ցանկանում եմ, որ «Արարատը» նոր տիտղոսներ նվաճի և ուրախացնի նոր հաջողություններով․ «Արարատ», հու՛պ տու՛ր»։ Ինչևէ, տևական դադարից հետո հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ նշանակալի տրանսֆեր։ Խոսքը Հայաստանում հանդես եկող մեր ֆուտբոլիստների մասին է։ Վերջին տարիներին հայաստանցի ֆուտբոլիստները արտասահմանյան ավելի բարձր կարգ ունեցող ակումբների ուշադրությունից դուրս են։ Պատճառը պարզ է․ հայկական ակումբներում տոն են տալիս լեգեոներները։ Տեղացի ֆուտբոլիստներին հիմնական կազմում հայտնվելու և աչքի ընկնելու համար անհրաժեշտ է ճիգեր գործադրել։ «Արարատը» այն ակումբներից էր, որտեղ հայաստանցի ֆուտբոլիստներին հնարավորություն էր տրվում խաղալու և որակական աճ գրանցելու։ Մարգարյանը այն ֆուտբոլիստներից է, որը թեժ մրցակացության պայմաններում պայքարեց մինչև վերջ։ Նշենք, որ Մարգարյանը «Ուրարտու» ակումբի սան է։ Հարազատ ակումբում, սակայն Մարգարյանին անհրաժեշտ խաղաժամանակ չէր տրամադրվում։ Տեղափոխվելով Գյումրիի «Շիրակ» այս ֆուտբոլիստը ապացուցեց, որ ունի մեծ պոտենցիալ որը պետք էր օգտագործել։ Մարգարյանի պոտենցիալը օգտագործեց այն ժամանակ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

Տեղափոխվելով «Արարատ»՝ Բիչախչյանը երևանյան ակումբ բերեց նաև Մարգարյանին։ Վերջինս դարձավ իր նոր թիմի առաջատարներից մեկը։ Անցյալ տարվա նոյեմբերին Մարգարյանը հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական մասնակցելով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ երևանյան հանդիպումներին։ Մարգարյանի օրինակը ցույց է տալիս, որ մեր երկրում այնուամենայնիվ կան հեռանկարային և որակյան ֆուտբոլիստներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել և դրսևորվելու հնարավորություն տալ։ Արդեն դժվար է հիշել թե հայկական թիմերում հանդես եկող տեղացի ֆուտբոլիստներին վերջին անգամ ով էր տեղափոխվել արտասահմանյան ավելի ուժեղ ակումբ։ Հայաստանի առաջնությունում այսօր խաղում են եւս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հայտնվել ավելի ուժեղ ակումբներում։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք կայուն խաղով աչքի ընկնեն ներկայիս ակումբներում։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում «Վերեսը»։ Ռովնո քաղաքը ներկայացնող ակումբը ստեղծվել է 1957 թվականին` «Կոլխոզնիկ» անունով։

VBET լիգայի ընթացիկ առաջնությունում «Վերեսը» նորեկի կարգավիճակով 16 թիմերի պայքարում ընթանում է 9-րդ տեղով: «Վերեսն» Ուկրաինայի առաջնության ամենափոքր բյուջե ունեցող ակումբներից է: Ռովնոցիների նախագահ Իվան Նադեինը նշել է, որ ակումբի տարեկան բյուջեն կազմում է մոտ 2,2 միլիոն եվրո: Այնուամենայնիվ ճիշտ քաղաքականության շնորհիվ այս թիմը լուրջ հավակնություններ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում