Thursday, 11 06 2026
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի «շնորհակալությունը» Նիկոլ Փաշինյանին

Տաշքեդնում ավարտված ծանրամարտի աշխարի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալների հաշվարկում զբաղեցրեց միայն 16-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ մեր հավաքականից բրոնզե մեդալներ նվաճեցին 109 քաշային Սիմոն Մարտիրոսյանը, գերծանր քաշային Գոռ Մինասյանը։ Արծաթե մեդալակիր դարձավ գերշանր քաշային Վարազդատ Լալայանը։ Փոքր մեդալների հաշվարկում Հայաստանը մեկ ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալով 15-րդն է։ Հիշեցնենք, որ պոկում ձևում ոսկե մեդալ էր նվաճել 81 քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը վնասվածքի պատճառով ձախողելով հրում վարժության բոլոր մոտեցումները երկամարտում 0 էր ստացել։ Հայ ծանրորդներից 0 էին ստացել նաև 102 քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը։ Այո, գերծանր քաշային կարգում մասնավորապես Վարազդատ Լալայանի ելույթը ոգևորիչ էր։ Երիտասարդ մարզիկը ունի հնարավորություն ապագայում պայքարելու ոսկե մեդալի համար, ձեռնոց նետելով բոլոր ժամանակների ուժեղագույն ծանրորդ վրացի Լաշա Տալածաձեին։ Ընդհանուր առամամբ սակայն մեր հավաքականի ելույթը կարող ենք գնահատել մեկ բառով՝ վատ։ 10 ծանրորդներից կազմված հավաքականից երեք 0-ական արդյունքը ոչ այլ ինչ է քան խայտառակություն։

Ստացվում է, որ մեր ընտրանու 30 տոկոսը նման խոշոր մրցաշարում 0 ստացավ։ Որպեսզի մեր հավաքականի անկման վերաբերյալ պատկերացումն ավելի հստակ լինի հայացք նետենք 2019 թվականին Թաիլանդում կայացած աշխարհի նախորդ առաջնությանը։ 2 ոսկե մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը առջևում թողնելով միայն Հյուսիսային Կորեային և Չինաստանին։ Թաիլանդում 109 կգ քաշային կարգում, երկամարտի 429կգ արդյունքով, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց բացի, Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրել էր ռեկորդային ՝ 199կգ ծանրաձողը: Նրանից բացի չեմպիոն էր դարձել և նաև Հակոբ Մկրտչյանը: Նա երկամարտում լավագույնն էր 375 կգ արդյունքով:Աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Գոռ Մինասյանը 460 կգ կգ արդյունքով: Նույն քաշային կարգում երկամարտի 437 կգ արդյունքով բրոնզե մեդալ էր նվաճել Ռուբեն Ալեքսանյանը: Փաստորեն երկու տարվա ընթացքում ծանրամարտի Հայաստանի հավաքականը անկում է ապրել 13 աստիճանով։ Մարզչական սխալների և դրան հաջորդած 0-ական արդյունքների մասին արդեն խոսել ենք։ Եթե երկու տարի առաջ մենք հպարտանում էինք մեր ծանրամարտի հավաքականով, ապա այսօր պատկերն այլ է։ Ասել, որ մեր երկրում պատշաճ ուշադրություն չի դարձվում ծանրամարտին ճիշտ չի լինի։ Այս մարզաձևն ինչպես նաև ըմբշամարտն ու բռնցքամարտը ի տարբերություն խաղային մարզաձևերի եղել են ու մնում են պետության ուշադրության կենտրոնում։ Ավելին այս տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը ձեռք էր բերել Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը։ Այս տարվա հունիսից Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն անց են կացվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը նպաստելու էր մարզաձևի զարգացմանն ու ավելի բարձր արդյունքներ գրանցելուն. «Սա երկար սպասված և մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ծանրորդների համար անչափ կարևոր է միջազգային մրցումներից առաջ մարզվել այնպիսի մարզագույքով, որպիսին լինելու է մրցավայրում, քանի որ գույքի տարբերությունն ազդում է արդյունքների վրա: Այս ծանրաձողերն առնվազն 20 տարի կծառայեն մեզ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համակարգված աշխատանքի և մեզ նեցուկ լինելու համար: Հավաստիացնում եմ, որ մեր շնորհակալությունը կարտահայտենք ավելի բարձր արդյունքների տեսքով»:

Ստացվում է ծանրամարտի հավաքականը երեք 0-ական արդյունքով և 13 աստիճան նահանջով շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին, ում անմիջական նախաձեռնությամբ էր ձեռք բերվել մարզագույքը։ Արձանագրենք թերևս հետևյալը ազգային թիմի 3 մարզիկի 0-ական արդյուքնից հետո Փաշիկ Ալավերդյանը պետք է հրաժարական տար գլխավոր մարզչի պաշտոնից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում