Wednesday, 26 01 2022
19:00
Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
Կփորձենք երկու ճակատով էլ հաջողությունների հասնել. «Արարատի» գլխավոր մարզիչ
18:12
«Ռոմայի» ֆուտբոլիստների անակնկալը Ժոզե Մոուրինյոյի ծննդյան առթիվ
16:43
Թոմաս Բախն ու Չինաստանի նախագահը հանդիպել են
13:52
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են
Մխիթարյանը կհեռանա․ Որոշում կայացնելու ժամանակը․․․
16:10
Ժոզե Մոուրինյոյի գնահատականը Հենրիխ Մխիթարյանին
Աննախադեպ 10 օր Հայաստանի ազգային հավաքականի համար
Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ
12:32
Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին
18:31
Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել բնակչության հետ
16:31
Հայտնի են հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Ամենաթանկ ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում»
Դեպի հանգիստ երկիր․ Ինչու Արոնյանը չի խոսում Սերժ Սարգսյանի վատ նախագահ լինելու մասին
18:45
Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն
NBA-ից` Հայաստան. Ադրբեջանի դեմ պատմական դիմակայությանն ընդառաջ
11:45
Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը
16:40
Հենրիխ Մխիթարյանի գործակալը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը
Մխիթարյանի տրանսֆերների 113 միլիոն եվրոն․ Ուշագրավ փաստեր հայ ֆուտբոլիստի մասին
12:59
Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը
NBA-ում աշխատած մասնագետը՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Վիկ Դարչինյան. Չալոյանը իրականում հաղթել էր ռուս մրցակցին, բայց…
16:40
Պեկինի ձմեռային ՕԽ-ի բացումը նման չի լինի ամառայինի բացմանը
14:51
Covid-19-ի դրական թեստի պատճառով Զավեն Անդրիասյանը դուրս է մնացել պայքարից
13:10
Խայտառակ որոշում․ Սիմոն Մարիտոսյանն չի դառնա Օլիմպիական չեմպիոն
Վահան Բիչախչյանի տպավորիչ գոլը
Պաշտոնական․ Կամո Հովհաննիսյանը նոր ակումբ ունի
16:48
Մխիթարյանը 100-րդ հոբելյանական հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» կազմում

Հերիք չէ՞ խայտառակեք «ռեսպուբլիկան»․ Մազոխիզիմի վառ դրսևորում Լյովենում

Սոցիալական ցանցերում քաղաքական թեժ քննարկումները «շաքարով» կտրեց ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում, երեկ մերոնք Լյովեն քաղաքում 19։0 հաշվով պարտվեցին Բելգիային։ Արդյունք, որը ծաղրի առարկա է դարձրել ոչ միայն ֆուտբոլիստներին, հավաքականին, այլև մեզ բոլորիս։ 19։0 հաշվի մասին խոսում են նույնիսկ նրանք, ովքեր չեն հետաքրքրվում ֆուտբոլով և տեղյակ չէին, որ Հայաստանն ունի նաև կանանց ազգային հավաքական։ Տեղի ունեցածը կարելի է թերևս այսպես որակել․ մազոխիզմի վառ դրսևորում։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Կանանց ֆուտբոլի պատասխանատուները, այսպես կոչված մասնագետները գումարներ են ստանում, հավաքականներ են ձևավորում ու խայտառակում «ռեսպուբլիկան»։ Այո, ՈւԵՖԱ-ն միջոցներ է հատկացնում կանանց ֆուտբոլը զարգացնելու համար, բայց մեր երկրում այդ միջոցները ըստ էության ծախսվում են ծաղրի առարկա դառնալու կամ հոգեխանգարում առանացնելու համար։ Ի՞նչ կանանց ֆուտբոլ, մենք ունե՞նք տղամարդկանց ֆուտբոլ։

Տղամարդկանց ֆուտբոլը «դորդ ու բեշ» արեցինք, ու արդեն անցել ենք կանանց ֆուտբոլին։ Հերիք չէ՞ մեզ խայտառակեք։ ՖԻՖԱ-ում այսօր պաշտոնապես գրանցված են տղամարդկանց 210 երկրների ազգային թիմեր, միչդեռ կանանց հավաքականները 168-ն են։ Այսինքն 42 երկրներ ունենալով տղամարդկանց հավաքական չունեն կամ չեն ցանկանում ունենալ կանանց ազգային թիմ։ Ինչն էր մեզ խանգարում լինել 43-րդը։ Հասկանում ենք, որ ՈւԵՖԱ-ից եկած փողերով ոմանք տուն են պահում, գլորիկ գումարներ են վստակում, բայց․․․։ Մենք կանանց ֆուտբոլ զարգացողների ձեռքը կրակ չենք ընկել և անհրաժեշտ են կտրուկ քայլեր։ Անհրաժեշտ է, որ երկրպագուն ՀՖՖ-ից պահանջի ուղղակի փակել կանանց հավաքականներ կոչվածը։ Ընթացիկ շրջափուլում Հայաստանի հավաքականը 5 խաղում նույնքան պարտություն է կրել, չի խփել ոչ մի գնդակ սեփական դարպասն ընդունելով 36-ը։ Հենց մեկնարկային խաղում մեր հավաքականը 10։0 հաշվով զիջել էր Նորվեգիային, որից հետո արդեն իսկ պարզ էր ինչ զարգացումներ տեղի ունենալու։ Մեկ ամիս առաջ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Բոսիա և Հերցեգովինայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Մերոնց հետ միևնույն ենթախմբում էին ընգրկված Բոսնիա-Հերցեգովինայի, Էստոնիայի և Մոնտենեգրոյի հավաքականները։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0։13 հաշվով զիջել էր բոսնիացիներին, իսկ երկրորդ խաղում 0։4 հաշվով՝ Մոնտենեգրոյին։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0։6 հաշվով պարտվել էր արդեն Էստոնիային։

Երեք խաղում կրելով նույնքան պարտություն մեր աղջիկների հավաքականը ձախողվել էր գնդակների 0։23 հարաբերակցությամբ։ 2019 թվականին տեղի ունեցած ընտրական փուլում աղջիկների Մ-19 հավաքականը 0։3 հաշվով զիջել էր նույն Բոսնիային, 0։14 հաշվով Շվեդիային և 0։17 հաշվով Բելգիային։Եվս մեկ վիճակագրական խայտառակ տվյալ։ Վերջին 5 տարիներին Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը գեթ մեկ գնդակ չի խփել ընտրական մրցաշարերում։ Ավելին 5 տարվա ընթացքում մերոնց միայն մեկ անգամ է հաջողվել պարտվել ոչ խոշոր հաշվով։ Մասնավորապես 2017 թվականին Հայաստանի հավաքականը ընդամենը 2։0 հաշվով զիջել է Շոտլանդիային։ 2006 թվականից ի վեր ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն անց է կացրել 15 հանդիպում և ընդհանուր առմամբ պարտվել գնդակների 0։93 հարաբերակցությամբ։ Սա այն դեպքն է երբ թվերը խոսում են ամեն ինչի մասին, և տալիս բոլորի հարցերի պատասխանը։ Ինչևէ, վերջում որպես սփոփանք նշենք, որ 19։0 արդյունքը ռեկորդային չէ համաշխարհային ֆուտբոլում։ Հայտնի է 4 դեպք, երբ կանանց հավաքականների միջև միջազգային հանդիպումներում գրանցվել է 21-0 արդյունք։ Այդ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել 90-ականներին։ Մասնավորապես Ճապոնիան հաղթել է Գուամին, Կանադան՝ Պուերտո Ռիկոյին, Նոր Զելանդիան՝ Սամոային, Ավստրալիան՝ Արևմտյան Սամոային։

Հաջորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նոյեմբերի 30-ին Երևանում կմրցի խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանու հետ: Չի կարելի բացառել, որ այս խաղում Արմեն Սանամյանի գլխավորած թիմին «կհաջողվի» գերազանցել Գուամի և Սամոայի հակառեկորդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում