Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի սայթաքումը․ Ֆրանսիան հաղթեց Ադրբեջանին, բայց․․․

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Ավելին, մեր հավաքականը տեղ չզբաղեցրեց նաև մրցանակային եռյակում։ Սլովենիայում ավարտված մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուկրաինայի հետ և պարտվեց 1։3 հաշվով։ Գաբրիել Սարգսյանը սևերով զիջեց Անտոն Կորոբովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով՝ Անդրեյ Վոլոկիտինին։ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով ոչ ոքի խաղաց Կիրիլ Շեւչենկոյի, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով՝ Վոլոդիմիր Օնիշչուկի հետ։ Վաստակելով 14 միավոր Եվրոպայի չեմպոին դարձավ Ուկրաինան։ Ֆրանսիայի հավաքականը երեկ լարված պայքարում 2․5-1․5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանին և նվաճեց արծաթե մեդալ։ Վերջին տուրից առաջ Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Ադրբեջանն ունեին 12-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն մեր հավաքականն ուներ առավելութուն և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Ուկրաինացիներին նույնիսկ նվազագույն առավելության հաղթելու պարագայում չեմպիոն կդառնային մերոնք, բայց․․․։

Ֆրանսիան նվեր մատուցեց մեկ միավորի տարբերությամբ հաղթելով ադրբեջանցիներին, բայց մենք չկարողացանք օգտվել ընձեռված հնարավորությունից։ Երեկվա պարտության հետևանքով Հայաստանի հավաքականը բավարարվեց միայն 7-րդ հորիզոնականով։ Վերջին տուրում 3․5-0․5 հաղթելով հաղթելով Վրաստանին՝ բրոնզե մեդալը նվաճեց Լեհաստանի հավաքականը։ Իսպանիայի հավաքականը 4-րդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակեց Ադրբեջանը։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Ռուսաստանի ազգային թիմը ցույց տվեց միայն 6-րդ արդյունքը։ Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն ինչ խոսք գոհացնող համարել չի կարելի։ Մինչև վերջին տուրը մերոնք աչքի էին ընկնում վստահ և կայուն ելույթով։ Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 3․5-0․5 հաշվով ջախջախիչ հաղթանակի էր հասել Սերբիայի նկատմամբ։ Նախորդ տուրերում էլ Հայաստանի հավաքականը 3․5։0․5 հաշվով հաղթել էր Բելգիայի, 2․5։1,5 հաշվով՝ Իսրայելի և Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի եւ Իսպանիայի թիմերի հետ։ Փաստորեն, վճռորոշ խաղում կրած միակ պարտությունը ճակատագրական էր մեզ համար։ Ինչև Եվրոպայի ավարտված առաջնությունը ցույց տվեց, որ Հայաստանն ունի մարտունակ կոլեկտիվ, որը առաջիկայում կարող է լուրջ խնդիրներ լուծել։ Ունենք նաև երիտասարդ կազմ և լիահույս ենք, որ առաիկայում կրգանցենք որակական ոչ։ Անդրադառնանք նաև Հայաստանի կանանց հավաքանի ելույթին։ Վերջին տուրում մեր թիմը 3։1 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին, իսկ Սիրանույշ Ղուկասյանը պարտություն կրեց։ Այս հաղթանակից հետո մեր հավաքականը որոշակի առաջընթաց գրանցեց և մրցաշարն ավարտեց 11-րդ հորիզոնականում։ Գրանցված արդյունքն ինչ խոսք բավարար համարել չի կարելի։ Մերոնց չհաջողվեց տեղ զբաղեցնել նույնիսկ լավագույն տասնյակում։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի պոտենցիալը շատ ավելի մեծ է։ Չմոռանանք, որ ամիսներ առաջ Էլինա Դանիելյանը հռչակվել էր Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն։ Ինչևէ, Նախավերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի 2։2 էր խաղալ Լիտվայի հետ, իսկ դրան նախորդած տուրերում 2․5։1․5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի և Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանին, Իտալիային, Ուկրաինային, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի հետ։ Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնական տիտղոսն ապահովել էր Ռուսաստանի հավաքականը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին ադրբեջանցիները։ Վերջին տուրում Վրաստանը 2․5-1․5 հաշվով հաղթեց Ֆրանսիային, իսկ Ադրբեջանը նույն հաշվով առավելության հասավ Հոլանդիայի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում