Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը Եվրոպայում ավարտվեց։ Ենթախմբերում հաղթող դարձան և աշխարհի առաջնության ուղեգրեր նվաճեցին Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան, Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան, Անգլիան և Հոլանդիան։
Ռուսաստանի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ուելսի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները, ինչպես նաև Չեխիայի և Ավստրիայի հավաքականները՝ Ազգերի Լիգայից պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։12 հավաքականները փլեյ-օֆֆում կբաժանվեն երեք կվարտետների, որոնց արդյունքներով յուրաքանչյուր քառյակի հաղթողը, այսինքն՝ 3 հավաքական, ձեռք կբերի ԱԱ-2022-ի ուղեգիր։
Փլեյ-օֆֆը տեղի կունենա գալիք տարվա մարտին։