Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն ու Մխիթարյանը սխալվեցին․ Ինչու չի հաղթում «Ռոման»

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» կրկին ձախողվեց ուժեղ մրցակցի դեմ մրցավեճում ։ Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Հռոմի թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Միլանին»:Հյուրերի կազմում նախ աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը, տուգանային հարվածով բացելով հաշիվը: 57-րդ րոպեին Կեյսեն 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 0։2: «Ռոմային» միայն 93-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ գոլի հեղինակ դարձավ Էլ Շարավին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» թիմի մեկնարկային կազմում էր սակայն ընդմիջմանը փոխարինվեց։ «Շնորհավորում եմ «Միլանին»։ Չեմ ցանկանում որևէ այլ բան ասել, այլապես հաջորդ շաբաթ ինձ չեն թողնի լինել եզրային գծի մոտ։ Մենք վատ խաղացինք, բայց խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը, թերևս այսքանը»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն։ Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» 31 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին», իսկ «Ռոման» 19 միավորով 5-րդն է։

Երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռոման» շատերն այն կարծիքին էին, որ հանրահայտ ակումբում լուրջ փոփոխություններ տեղի կունենային։ «Ռոմայի» ղեկավարները ևս լիահույս էին, որ Մոուրինյոյի հետ կհաջողվի վերջապես տիտղոս նվաճել։ Ասել, որ ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոյի թիմը վատ ֆուտբոլ է ցուցադրում, ճիշտ չի լինի։ Կարելի է հիշել մի քանի հանդիպում, որոնցում «Ռոմայի» ցուցադրած խաղը տպավորել է։ Ընդհանուր առմամբ սակայն «Ռոման» չունի այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա լուրջ խնդիրներ լուծել։ Ինչ խոսք նույնիսկ ներկայիս կազմով կարելի է ավելի հաջող խաղալ, բայց․․․։

Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում իտալական «Ռոման» հոկտեմբերի 21-ին սենսացիոն պարտություն էր կրել հյուրընկալվելիս 6։1 հաշվով զիջելով նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի ամենաստորացուցիչ պարտությունն էր։ Մասնավորապես, նրա գլխավորած թիմերից «Ռոման» դարձել էր առաջինը, որը բաց էր թողել 6 գնդակ։ Մինչ այդ Մոուրինյոյի ամենախոշոր պարտությունը եղել էր «Ռեալում»։ 2010 թվականին մադրիդյան թիմը Էլ կլասիկոյում 0։5 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։ Որոշ փորձագետներ «Ռոմայի» այս պարտությունը որակել էին դրվագային ձախողում։ Այո սայթաքումներից ոչ մի թիմ ապահովագրված չէ։ Երեկ սակայն համոզվեցինք, որ «Ռոմայում» խնդիրները ավելի խորն են, որոնք պահանջում են լուծումներ։ Մասնավորապես, Մոուրինյոն այն կարծիքին էր, որ ներկայիս կազմով հնարավոր կլինի Իտալիայի Ա սերիայում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Հավանաբար նույն կարծիքին էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որն ամռանը երկարաձգեց պայմանագիրը այս թիմի հետ։ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին այլ ակումբներ, բայց Հայաստանի հավաքականի ավագը որոշեց մնալ և շարունակել պայքարը Հռոմի թիմում։ Ընթացիկ մրցաշրջանում համոզվում ենք, որ Մոուրինյոն և Մխիթարյանը սխալվեցին։

«Ռոման» շարունակում է մնալ իտալական միջին մակարդակի ակումբ, որը լավագույն դեպքում ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Այս մրցաշրջանում իտալական ակումբը հանդես է գալիս կարգով ավելի ցածր Կոնֆերենցիաների լիգայում։ Ինչ է իրականում հարկավոր «Ռոմային» ավելի լուրջ խնդիներ լուծելու համար։ Պատասխանն ավելի քան պարզ է․ 4-5 կարգով ավելի ուժեղ ֆուտբոլիստներ։ Այսօր խնդիրներ կան «Ռոմայի» գրեթե բոլոր խաղային օղակներում։ Այո, Պելեգրինին, Մխիթարյանը կամ Աբրահամը լավ ֆուտբոլիստներ են, բայց այս գործիքակազմով ուղղակի հնարավոր չէ հաղթել «Միլանին», «Յուվենտուսին», կամ օրինակ «Լացիոյին»։ Ընթացիկ առաջնության 11 տուրերի ընթացքում «Ռոման» ֆավորիտ հանդիսացող թիմերից մրցել է հենց «Լացիոյի», «Միլանի» եւ «Յուվենտուսի» հետ։ Այդ բոլոր հանդիպումներում Մոուրինյոյի թիմը պարտվել է։ Նույնը տեղի էր ունենում նաև մրցաշրջանում պորտուգալացի մասնագետ Պոուլու Ֆենսոկայի գլխավորությամբ։ «Ռոմայի» ղեկավարությունը փոխելով մարզչին հավանաբար կարծեց, որ դրական տեղաշարժեր կլինեն, բայց ինչպես ընդունված է ասել գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Ինչևէ, նոյեմբերի 5-ին «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում պատասխան հանդիպում է անցկացնելու «Բուդյո-Գլիմտի» հետ, իսկ երկու օր անց Ա սերիայի շրջանակներում հյուրընկալվելու «Վենեցիային»: Այդ հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը պետք է միանա Հայաստանի ազգային հավաքականին, որը նոյեմբերի 11-ին և 14-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում