2022 թվականի մայիսին Երևանում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին այսօր հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Հայաստանն այս մրցաշարի անցկացման իրավունքի համար պայքարել է Ռուսաստանի և Իսպանիայի հետ ու ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթող ճանաչվել։
Առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։