Սեսկ Ֆաբրեգասը 5 տարվա պայմանագիր կնքեց «Բարսելոնա»-ի հետ։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «Բարսելոնա»-ն «Արսենալ»-ին վճարել է 35 մլն եվրո և կվճարի ևս 5 միլիոն՝ կախված կատալոնական ակումբում Սեսկի ելույթներից ու նվաճած մրցանակներից։ Ըստ պայմանագրի՝ «Բարսելոնա»-ն Ֆաբրեգասին իրավունք չունի վաճառել 200 մլն եվրոյից պակաս գումարով։