Լիպեցկի մարզի Ելեց քաղաքի երկհարկանի բնակելի շենքի մուտքերից մեկն ամբողջությամբ փլուզվել է՝ կենցաղային գազի պայթյունի հետևանքով: Զոհվել է 1971 թվականին ծնված մի կին և 11-ամյա աղջիկ։ Գազի պայթյունից 6 մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ 1 երեխա:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի սարքավորման անսարքությունն է եղել։ Փաստի առթիվ Լիպեցկի մարզի դատախազությունը ստուգում է սկսել, հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրում աշխատում է 260 փրկարար։ 2 բնակչի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։