Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ մրցավեճում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագի թևկապը կկրի Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Ստեֆան Ռիստովսկին։
Մոտ 20 տարի ավագի պարտականությունները կատարում էր մակեդոնական ֆուտբոլի լեգենդ Գորան Պանդևը։ Վերջինս Եվրո-2020-ից հետո ավարտեց ելույթն ազգային թիմում։