Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանի խորհրդանշական գոլը․ Ում կանոններով է խաղում Մոուրինյոն․․․

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրում 3։1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով 2021/2022 թթ․ մրցաշրջանի իր և «Ռոմայի» առաջին գնդակը։ Գոլ, որը կարելի է խորհրդանշական համարել հատկապես հայ կիսապաշտպանի համար։ Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո շատ էր խոսվում Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Շատ էր խոսվում Մխիթարյանի և Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին։ Մնալով «Ռոմայում», Մխիթարյանը երեկ վերջնականապես ապացուցեց, որ հանդիսանում է հեղինակավոր ակումբի առաջատարը։ Երեկ բոլորը համոզվեցին, որ Մխիթարյանը, Մոուրինյոն և «Ռոման» կայացրել են միանգամայն ճիշտ որոշում։ Այն կարող է դառնալ թիմի գլխավոր հաղթաթուղթը։ Մոուրինյոյի գլխավորությամբ Մխիթարյանը ցուցադրում է այն ֆուտբոլը, որով հիանում էինք նախորդ մրցաշրջաններում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդում» Մոուրինյոն տարբեր պատճառներով չէր օգտագործում Մխիթարյանի պոտենցիալը, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է։

Այո, թիմի գլխավոր մարզիչը պորտուգալացի մասնագետն է, բայց ներկայում Մոուրինյոն ըստ էության խաղում է Մխիթարյանի խաղի կանոններով։ «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգումից ընդամենը մեկ շաբաթ առաջ իտալական լրատվամիջոցները գրում էին, որ Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Ռոմայից»։ Հեռանալու հիմնական պատճառ նշվում էր Մխիթարյանի և Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց․․․։ Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքը նախորդ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Այո, Մխիթարյանը լավագույններից է Իտալիայում և բնական է, որ Մոուրինյոն չէր ցանկանում կորցնել նման որակի ֆուտբոլիստի։ Պայմանագրի կնքումից մեկ օր առաջ La Gazetta dello Sport-ը տեղեկություն էր տարածել, որ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ըստ պարբերականի պորտուգալացի մասնագետը Մխիթարյանին ասել էր, որ մինչև կեսգիշեր Մխիթարյանը պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Հռոմի թիմը վստահ էր, որ 32-ամյա խաղացողը ավելի լավ առաջարկներ ունի «Մոնակոյից» ու «Զենիթից»։ Նշվում էր նաև, որ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռևս ոչինչ չեն պատասխանել ակումբին։ Ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտուի հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանին «Ռոման» ավելի լավ պայմաններով պայմանագիր էր առաջարկել, քան գործող համաձայնագիրն է ակումբի ու խաղացողի միջև։ Փաստորեն, վերջին պահին Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ըստ էության կնքվել էր համաձայնագիր։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց ամիսներ անց, նույն 2018 թվականին այս թիմից հեռացել էր նաև Մոուրինյոն։ Վերջինս ինչպես Մխիթարյանը տեղափոխվել էր Լոնդոն՝ գլխավորելով «Տոտենհեմը»։ 2021 թվականի ամռանը Մոուրինյոն, ինչպես Մխիթարյանը Լոնդոնից տեղափոխվեց Իտալիայի մայրաքաղաք։ Հիշեցնենք նաև, որ Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ելույթ է ունեցել 2016-2018 թվականներին։ Մխիթարյանը հենց Մոուրինյոյի գլխավորությամբ է տիրացել իր կարիերայի ամենանշանակալի տիտղոսին։ 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, իսկ Մխիթարյանը դարձավ եզրափակիչ մրցավեճի հերոսը։ Ինչևէ, հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի օգոստոսի 26-ին Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալելով թուրքական «Տրաբզոնսպորին»։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Թուրքիայում կայացած առաջին հանդիպումն ավարտել էր 1։2 հաշվով հօգուտ «Ռոմայի»։

Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Օգոստոսի 29-ին էլ Ա սերիայի երկրորդ տուրում Մոուրինյոյի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Սալերնիտանային»։ Այս հանդիպումից հետո Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը սեպտեմբերի սկզբին կարևորագույն երեք հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հետ։ Լիահույս ենք, որ տևական դադարից հետ Մխիթարյանին կտեսնենք մեր գլխավոր թիմում։ Վստահ ենք նաև, որ Մխիթարյանը կարող է իր ներկայիս լավ մարզավիճակով նպաստել մեր հավաքականի հաջողություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում