Կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Ղազախական «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ:
«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը հայտնվելու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ: