Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունը Տոկիոյում․ Բաչկովը պետք է ապացուցի․․․

Տոկիոյում շարունակվող 32-րդ Օլիմպիական խաղերում վաղը տեղի կունենա հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունը։ Բռնցքամարտի 63 քաշային կարգի 1/8-րդ եզրափակչում հայաստանցի Հովհաննես Բաչկովը առավոտյան ժամը 07։36-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ։ 1/16-րդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության էր մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Բաչկովը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի էր ենթարկել մրցակցին։ Նշեմք, որ 29-ամյա ադրբեջանցին 2013 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1/16-րդ եզրափակչում Չելեբիև պայքարից դուրս է թողնել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Խարցիզին։ Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին հակառակորդի ձեռնարկած սադրանքների ֆոնին առաջիկա մենամարտը ակամայից քաղաքական երանգավորում է ստացել։ Բոլորս ակնկալում ենք, որ մեր բռնցքամարտիկը ռինգում «դաս կտա» մրցակցին։

Օլիմպիական խաղերին ընդառաջ վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկի նկատմամբ կայացվել էր միանգամայն անարդարացի որոշում։ Մասնավորապես, Փարիզում տեղի ունեցած մրցաշարում Հովհաննես Բաչկովին ուղղակի դուրս էին մղել պայքարից: Ռուսաստանը ներկայացնող ադրբեջանցի բռնցքամարտիկ Գաբիլ Մամեդովի հետ մրցավեճի առաջին ռաունդում Բաչկովը աչքի շրջանում կտրվածք է ստացել: Մրցավարները դա հաշվել էին հարված՝ Մամեդովի կողմից և որակելով տեխնիկական նոկաուտ հաղթանակը շնորհել էին Ռուսաստանի ներկայացուցչին։ Կրկնապատկերում սակայն պարզ երևում էր, որ Բաչկովի վնասվածքն առաջանում է մրցակցի հետ գլխով բախման արդյունքում: Այդ պահին ինչ խոսք Բաչկովի հուսահատությունը մեծ էր, բայց արդեն պարզ էր, որ նա, կստանա իր ուղեգիրը։ ՄՕԿ-ը չեղարկել էր վարկանիշային վերջին՝ համաշխարհային մրցաշարը՝ որոշելով ուղեգրերը բաժանել համաշխարհային դասակարգման առաջատարներին: Մեր բռնցքամարտիկը 63 քաշային կարգում առաջատարն էր ինչի շնորհիվ իրավունք ստացավ մասնակցել օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերին մասնակցում է նաև Մամեդովը, ում ևս հաջողվել է դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ։ Կա հավանականություն, որ Բաչկովը և ադրբեջանցի Մամեդովը կհանդիպեն նաև Տոկիոյում։ Դա կլինի այն դեպքում, եթե Բաչկովն ու Մամեդովը հաղթեն առաջիկա երկու մենամարտերում։ Այդ դեպքում հայ և ադրբեջանցի բռնցքամարտիները կվիճարկեն եզրափակչի ուղեգիրը։ Հովհաննես Բաչկովն ունի իրական հնարավորություն վերականգնելու արդարությունը և ապացուցելու որ ուժեղագույնն է այս քաշային կարգում։ Այո, վաղվա մենամարտի շուրջ ուշադրությունը չափազանց մեծ է։

Հայ բռնցքամարտիկը պետք է առաջին հերթին ցուցաբերի մարզական կամք։ Անկախ ամենից մենք պարտավոր ենք առաջնորդվել բացառապես սպորտային կանոններով և սկզբունքներով։ Մեզ համար առաջնայինը օլիմպիական մեդալն է։ Անկախ նրանից թե ով է մրցակիցը առանց աջ կամ ձախ նայելու պետք է շարժվել առաջ։ Այո, Տոկիոյի օլիմպիական խաղերում Բաչկովը մեդալ նվաճելու իրական հավակնորդներից է։ 63 քաշային կարգում բացահայտ գլխավոր ֆավորիտը կուբացի Էնդի Կրուզն է։ Վերջին երկու տարիների նա աշխարհի անփոփոխ չեմպիոնն է: Կրուզին Բաչկովը պարտվել է 2017թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Նշենք սակայն, որ Կրուզի հետ Բաչկովը կարող է հանդիպել միայն օլիմպիական խաղերի եզրափակչում։ Կուբացի մարզիկը վիճակահանության արդյունքում պայքարի մյուս թևում է։ Բավական ուժեղ է նաև աշխարհի փոխչեմպիոն ամերիկացի Քեյշոուն Դեյվիսիը, որին Բաչկովը պարտվել է 2019թվականիաշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Դեյվիսի հետ Բաչկովը կարող է հանդիպել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում։ Քաշային կարգի մյուս ֆավորիտներն են ֆրանսիացի Սոֆիան Ումիան, անգլիացի Լյուկ Մաքկորմակը, ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովը:

Վերւջինիս հետ Բաչկովը կարող է հանդիպել արդեն քառորդ եզրափակչում։ Ուզբեկ մարզիկը 1/8-րդ եզրափակչում մրցելու է տաջիկ Բախոդուր Ուսմանովի հետ։ Նշենք, որ այս մրցաշարը Բաչկովի վերջին հնարավորությունն է օլիմպիական մեդալ նվաճելու. Տոկիոյից հետո նա ամբողջությամբ իր ժամանակը կտրամադրի պրոֆեսիոնալ բռնցքամարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում