Tuesday, 07 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տոկիո-2020․ Ծառուկյանն օբյեկտիվ է գնահատում հնարավորությունները, բայց․․․

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից ակնկալվում է 3-5 մեդալ։ Այս մասին նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- նշել էր Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս մարզական գլխավոր իրադարձությանն ընդառաջ պետության ղեկավարին օբյետիվորեն ներկայացրեց մեր օլիմպիական հավաքականի հնարավորությունը։ Նշենք, որ 2016 թվականին Ռիոյում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։ Նախորդ Օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր 4 մեդալ՝ մեկ ոսկե և երեք արծաթե։ Օլիմպիական չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալ։ Ստացվում է, որ նախորդ օլիմպիադայի համեմատ Հայաստանի հավաքականի կազմը մոտ երկու անգամ նվազել է։ 17 մարզիկներից կազմված հավաքականից, սակայն ակնկալում ենք կրկնել այն արդյունքը, որը արձանագրվել էր 5 տարի առաջ։ Ասել, որ Ծառուկյանը մեր մարզիկների հնարավորությունները գերագնահատում է միանգամայն ճիշտ չի լինի։ 17 մարզիկներից 10-ին կարելի է մեդալի պոտենցիալ հավակնորդ համարել։ Հիշեցնենք, որ Տոկիոյում Հայաստանը կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը / 77 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ / Վազգեն Թևանյանը / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / , Հովհաննես Բաչկովը / 63կգ / Արման Դարչինյանը / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ / , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Այս մարզիկներից Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Վազգեն Թևանյանին, Արսեն Հարությունյանին կարելի է համարել ոսկե մեդալի հավակնորդներ։ Մեդալներ ենք ակնկալում Կարապետ Չալյանից, Հովհաննես Բաչկովից, Կորյուն Սողոմոնյանից, Արթուր Դավթյանից, Արման Մելիքյանից, Կարեն Ասլանյանից, Ֆերդինանդ Կարապետյանից։ Միանգամայն օբյեկտիվ գնահատելով մերոնց հնարավորությունները կարող ենք ասել, որ Ծառուկյանի ակնկալիքները Տոկիոյում ինչ-որ տեղ նաև համեստ կարելի է համարել։ Ամեն դեպքում ներկայիս ծանր պայմաններում 3-5 մեդալը մեր պետության համար լուրջ հաջողություն կլինի։ Ինչ խոսք էական նշանակություն ունի թե ինչ որակի մեդալներ կնվաճենք։

Անկախ Հայաստանը այս պահին ունի միայն ընդամենը երկու օլիմպիական չեմպիոններ՝ ի դեմս Արմեն Նազարյանի և Արթուր Ալեքասնյանի։ Եթե Տոկիոյում հաջողվի նվաճել միայն երկու ոսկե մեդալ, դա մեր երկրի համար կլինի պատմական հաջողություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում