Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրո-2020․ Հաղթեց և Իտալիան և Իսպանիան, բայց․․․

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի հաղթարշավը Եվրոպայի առաջնությունում շարունակվում է։ Աշխարհի քառակի չեմպիոնը քառորդ եզրափաչկում պայքարից դուրս թողեց Բելգիային։ Իտալացիները ցուցադրեցին հերթական որակյալ և գրավիչ խաղը ապացուցելով, որ Եվրո 2020-ի հաղթողի հիմնական հավակնորդներից են, եթե ոչ հիմնականը։ Արդեն հանդիպման մեկնարկում Իտալիան կարողացավ գրավել Բելգիայի դարպասը, սակայն Բոնուչին խաղից դուրս իրավիճակից էր խփել գնդակը ու մրցավարը չհաշվեց այն: Հանդիպման միջնամասում երկու հավաքականներն առավել ակտիվ էին գրոհում: Խաղի 31-րդ րոպեին Իտալիան բացեց հանդիպման հաշիվը: Բելգիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը Բարելլան: Խաղակեսի վերջնամասում Իտալիան կարողացավ նաև երկրորդ գնդակը խփել: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Ինսինյեն: Բելգիան արագ հակագրոհեց և 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ:

Այն դիպուկ իրացրեց Լուկակուն: Թիմերն ընդմիջման գնդակին 1:2 հաշվով հօգուտ Իտալիայի: Երկրորդ կեսում հանդիպումն ավելի արագ տեսք ստացավ: Իտալիան գրոհում էր, Բելգիան շեշտը դնում էր հակագրոհների վրա: Այս խաղակեսում այդպես էլ գոլեր չեղան և Իտալիան հաղթելով 1:2 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եզրափակչի ուղեգիրը իտալիան կվիճարկի Իսպանիայի հետ, որը երեկ հետխաղյա 11 մետանոցներով առավելության հասավ Շվեյցարայի նկտամամբ։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 8 րոպե անց խաղի հաշիվը բացված էր: Շվեյցարացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Զաքարին: Առաջին կեսում իսպանացիներն տարածքային առավելություն ունեին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի նվազագույն առավելությամբ:Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան միանգամից օգտագործեց իր հնարավորությունը: 68-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Շաքիրին: Բաց թողած գնդակից հետո իսպանացիները ձգտեցին նորից գրավել մրցակցի դարպասը, սակայն անհաջող: Հանդիպման 77-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ռեմո Ֆյուլերը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում անթերի գործեց Շվեյցարիայի դարպասապահը` Զոմերը, բայց․․․:

11 հարվածաշարը որը շատերի պնդմամբ վիճակախաղ է ավելի բարեհաճ գտնվեց իսպանացիների նկատմամբ։ Ասել, որ իսպանացիներն արժանի էին կիսաեզրափակչի ուղեգրի միանգամայն ճիշտ չի լինի։ Ցուցադրելով ձանձրալի և միապաղաղ խաղ այս հավաքականն այնուամենայնիվ հայտնվեց առաջնության լավագույն քառյակում։ Այո սա ֆուտբոլ, որը հետաքրքիր է և գրավիչ նաև ոչ այնքան տրամնաբանական արդյունքներով։ «Շնորհավորում եմ Իսպանիայի հավաքականին։ Նրանք փորձում էին հաղթել, բայց հաղթեցին 11-մետրանոցով։ Հպարտ եմ իմ թիմով, իմ ֆուտբոլիստներով։ Հեռացումը շատ ազդեց մեր խաղի վրա։ Բայց մեր բոլոր ֆուտբոլիստներն այս երեկոյի հերոսներն են։ Եթե մենք դուրս գայինք կիսաեզրափակիչ, դա արժանիորեն կլիներ։ Չեմ կարող բողոքել, պարզապես հանում եմ գլխարկս ֆուտբոլիստների առաջ։ Խառը զգացողություններ ունեմ։ Մենք ցույց տվեցինք այն ամենն, ինչին ունակ էինք։ Հեռանում ենք բարձր գլխով, ֆուտբոլիստները կարող են հպարտանալ իրենցով։ Բայց մյուս կողմից էլ, մենք գրեթե կիսաեզրափակչում էինք, նման բան հաճախ տեղի չի ունենում։ Բայց ես, ավելի շուտ, դրական էմոցիաներ ունեմ։ Միշտ փորձում եմ դրականը մտածել։11-մետրանոցներից առաջ տղաներին ասացի, որ նրանք հերոսներ են, որ նրանք արդեն իսկ շատ բանի են հասել։ Պետք է պարզապես պայքարել մինչև վերջ։ 11-մետրանոցները միշտ վիճակահանություն են։ Այս անգամ մենք պարտվեցինք»,- խաղից հետո ասել է Շվեյցարիայի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը։

Վերջինիս հետ այո կարելի է համաձայնել։ Շվեյցարիան պայքարից դուրս թողեց Ֆրանսիային և կարող էր հաղթել Իսպանիային։ Ինչևէ, այսօր քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումներում Չեխիան կմրցի Դանիայի, իսկ Ուկրաինան Անգլիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում