Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Յուրի Ժիրկովի փոխարեն պետք է խաղար Խորեն Բայրամյանը, բայց․․․

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի ազգային թիմի ձախողումից հետո քննարկման լայն առարկա է դարձել այս հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի թույլ տված սխալներն ու բացթողումները։ Ռուսաստանում իրավիճակը էլ ավելի սրվեց, երբ Չերչեսովը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ և շարունակելու է աշխատանքը հավաքականում։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում ռուսները ենթախմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը դուրս էր մնացել հետագա պայքարից։ Ֆորումներում և քննարկման այլ հարթակներում Չերչեսովի թույլ տված գլխավոր սխալներից հիշատակվում է 37-ամյա ձախ պաշտպան Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելը։ Ավելին այս ֆուտբոլիստը տեղ էր գտել Ռուսաստանի մեկնարկային կազմում Բելգիայի դեմ առաջին մրցավեճում և վնասվածք ստացել։ Երկրպագուները վստահ են, որ Ժիրկովը սպառել է իրեն և նրան ազգային թիմ հրավիրելն ուղղակի անմտություն է։ Շատերը Ժիրկովի դիրքում տեսնում են «Ռոստովում» ելույթ ունեցող Խորեն Բայրամյանին, որՆ ընդունելով հայկական ֆուտբոլային քաղաքացիությունը անցյալ տարվա սեպտեմբերից ելույթ է ունենում մեր գլխավոր թիմում։

Բայրամյանը մասնակցել էր նաև մեր հավաքականի հաղթական երեք հանդիպումներին։ Ավելին, մարտի 28-ին կայացած Իսլանդիայի դեմ մրցավեճում «Ռոստովում» հանդես եկող ֆուտբոլիստը դարձավ մեր ազգային թիմի երկրորդ գոլի հեղինակը։ Վերջին ամիսներին Բայրամյանի տրանսֆերային արժեքը շոշափելի աճ էր գրանցել՝ հասնելով 3 միլիոն եվրոյի։ Հավաքականում անցկացրած վերջին տպավորիչ հանդիպումներից հետո մեծ է հավանականությունը, որ Բայրամյանի տրանսֆերը էլի կբարձրանա։ Չի բացառվում նաև, որ մեկնարկելիք մրցաշրջանում Խորեն Բայրամյանը հայտնվի Պրեմիեր լիգայի ֆավորիտ հանդիսացող ակումբներից մեկում։ Նա այժմ գտնվում է ավելի բարձրակարգ թիմերի ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, «Ռոստովի» երկրպագուները մեծ հույսեր են կապում հենց Բայրամյանի հետ, ով նաև Ռոստովի բնակիչ է։ 2013 թվականից նա ռոստովյան թիմի խաղացող է, սակայն վարձավճարով հանդես է եկել «Ռոտոր», «Վոլգար» և «Ռունին» ակումբներում։Տևական ժամանակ Չերչեսովը քննադատվում էր այն բանի համար, որ Բայրամյանին այսպես ասած չդարձեց Ռուսաստանի հավաքականի խաղացող։ Հիմա Չերչեսովի բացթողումն որակվում է որպես մարտավական կոպիտ սխալ։ Անցյալ տարվա հուլիսին Խորեն Բայրամյանը պաշտոնապես հայտարարել էր, որ կրելու է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ասել էր Բայրամյանը։Միանալով մեր գլխավոր թիմին՝ «Ռոստովի» կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ Վրաստանի հետ հոկտեմբերին տեղի ունեցած մրցավեճում։ Բայրամյանի մեր ազգային հավաքականի շարքերը համալելը կարելի է համարել վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը։

Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը դեռևս անցյալ տարվա մայիսին Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի արդյունքներին՝ մասնավորապես ասել էր. «Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է հրավիրել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունեցել և չի պատահի, եթե Խորենը համաձայնի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և, ով գիտի, առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»։Փաստորեն Բայրամյանն ըստ էության եղել է երկընտրանքի առաջ և կայացրել է որոշում ի շահ Հայաստանի։ Նշենք նաև, որ Բայրամյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքին։ Ի դեպ, նա ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում։

Հիշեցնենք, որ Բայրամյանը բազմիցս է հրավիրվել Հայաստանի հավաքական, սակայն Ռուսաստանում գործող լեգեոներների մասին օրենքը թույլ չէր տալիս նրան միանալու մեր գլխավոր թիմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում