Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրո-2020․ Պորտուգալացիների արցունքներն ու պրագմատիզիմի հաղթանակը․․․

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ազգային հավաքականը դուրս մնաց Եվրո-2020-ից։ Քառորդ եզրափակչում պորտուգալացիները նվազագույն հաշվով զիջեց բելգիացիներին։ Սևիլիայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ հավասարակշռված խաղ էին ցուցադրում: Հավաքականներն ամբողջապես կենտրոնանում էին պաշտպանության վրա: Բելգիան կարողացավ օգտագործել իր շանս առաջին կեսի վերջնամասում: 42-րդ րոպեին հեռահար, դիպուկ, ուժեղ հարվածով աչքի ընկավ Տորգան Ազարը: Երկրորդ կեսում Պորտուգալիան առավել մեծ ուժերով էր նետվում գրոհների և մի քանի իրական գոլային պահեր ուներ: Բելգիան էլ երբեմն-երբեմն հակագրոհում էր: Խաղի վերջնամասում լարված պայքար էր: Պորտուգալիան արժանի էր խփել պատասխան գնդակը բայց․․․։ Ժամանակակից ֆուտբոլում պրագմատիզմն ու պրոֆեսիոնալիզմը գերակա է։ Բացառությամբ Կիրշտիանու Ռոնալդուի այս հավաքականում այսօր չկան կատարողական բարձր որակներով օժտված վարպետներ։ Պորտուգալիան ուներ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, բայց վերջին պահին ինչ-որ բան չէր ստացվում։ «Մենք հիասթափված ենք ու հուսահատված: Ֆուտբոլիստներից մի քանիսը լաց էին լինում հանդերձարանում: Խաղացողները ներդրեցին բոլոր ուժերը: Ցանկանում էինք դուրս գալ հաջորդ փուլ և հավատում էինք դրան:

Այստեղ չկա արդարություն կամ անարդարություն, պարզապես գոլ բաց թողեցինք և չկարողացանք իրացնել մեր պահերը: Ռոնալդուն 5 գոլ է խփել այս մրցաշարում: Այս խաղում մենք կատարեցինք 26 հարված: Կրիշտիանուն պայքարում էր, նա իսկական ավագ էր և ներդրեց բոլոր ուժերը»,- խաղից հետո ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը։ Ինչևէ քառորդ եզրափակչում Բելգիան կմրցի Իտալիայի ազգային թիմի հետ, որը 1/8-դր եզրափակչում լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթել էր Ավստրիային։ Առաջիկա հանդիպմանը բելգիացիները կներկայանան լուրջ կորուստներով։ Բելգիայի դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է իր թիմակիցներ Էդեն Ազարի ու Կևին դե Բրույնեի վնասվածքներին:Այս ֆուտբոլիստներն էլ դաշտ էին դուրս եկել Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով չկարողացան ավարտին հասցնել հանդիպումը: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դե Բրույնեն փոխարինվեց 48-րդ րոպեին, իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ազարը՝ 87-րդ րոպեին:«Վախենամ՝ Եվրոպայի առաջնությունն ավարտված է Ազարի համար: Եթե դա նույնիսկ սպազմ է, վերականգնման համար կպահանջվի մոտ 10 օր: Հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի այս մրցաշարում դարձյալ նրան տեսնենք դաշտում: Ինչ վերաբերում է Դե Բրույնեին, ապա նա չի կարողանում ոտքը դնել գետնին»,- նշել է Կուրտուան։

Ինչևէ, երեկ տեղի ունեցած 1/8-րդ եզրափակչի մյուս խաղում փոքրիկ սենսացիայի հեղինակ դարձավ Չեխիայի հավաքականը պայքարից դուրս թողնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Հոլանդիային։ Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը աչալուրջ էին գործում թե պաշտպանությունում և թե հարձակման ընթացքում: Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Հոլանդիան: Թիմերն առաջին 45 րոպեներին այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի մեկնարկում հանդիպման ընթացքը կտրուկ փոխվեց: Կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Մատիաս դե Լիխը: Հոլանդիայի ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Չեխերն օգտագործեցին թվային առավելությունը և խաղի 68-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Գոլեշը: Հոլանդացիները ոչ միայն չկարողացան հետ բերել կորցրածը, այլ նաև երկրորդ գնդակը բաց թողեց: Շիկը 80-րդ րոպեին խփեց չեխերի երկրորդ գնդակը: Հանուն արդարության նշենք, որ չնայած քանակական առավելությանը, Չեխիայի հավաքականը ցուցադրեց գրագետ՝ որակյալ ֆուտբոլ և արժանի էր հաղթանակին։ Ինչպես Պորտուգալիայում, այդպես էլ Հոլանդիայում գրոհների եզրափակիչ մասը չէր ստացվում։ Այս խաղում ևս պրագմատիզմը հաղթեց։ «Բարդ մրցակից էր, սակայն կարծում եմ՝ մինչև հեռացումը մենք ավելի լավ տեսք ունեինք: Տիրում էիք նախաձեռնությանը, հատկապես առաջին խաղակեսում:Նման հանդիպումների արդյունքը պայմանավորված է մեկ կամ երկու դրվագով: Մալենն ուներ մեկը, իսկ մի քանի վայրկյան անց մենք մնացինք 10 ֆուտբոլիստով:Ամենավատ բանը, որ կարող է պատահել նման մրցակցի դեմ խաղում, գնդակ բաց թողնելն էր: Դրանից հետո նրանք խաղացին այնպես, ինչպես ուզում էին: Իսկ երբ ես պատրաստվում էի անցում կատարել 3-3-3 սխեմային, նրանք խփեցին երկրորդ գոլը»,- ասել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆանկ դե Բուրը։

Քառորդ եզրափակչում Չեխիան կմրցի Դանիայի հավաքականի հետ, որը 1/8-դ եզրափակչում 4։0 հաշվով հաղթել էր Ուելսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում