Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտուի» կազմը համալրել է գանացի պաշտպան Նանա Անտվին։ 20-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման։ Հավելենք, որ Անտվին հանդես է եկել նաև ֆրանսիական «Լիլի» կազմում։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: