Tuesday, 30 04 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ թուրք կիսապաշտպանի փոխարե՞ն․ Մայիսի 23-ի նշանակությունը․․․

Մայիսին 23-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ըստ ամենայնի վերջին անգամ կտեսնենք «Ռոմայի» մարզաշապիկով։ Առաջիկա կիրակի «Ռոման» Իտալիայի առաջնության վերջին տուրում կմրցի «Սպեցիայի» հետ։ Հաղթանակի դեպքում Հռոմի թիմը իրավունք կստանա գալիք մրցաշրջանում մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը։ Ո՞ր թիմում կխաղա Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում։ «Գուցե և սա իմ լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»: Իհարկե կցանկանայի տիտղոսներ նվաճել «Ռոմայի» հետ, սակայն հիմա հստակ չեմ կարող ասել, որ մյուս մրցաշրջանում ևս հանդես կգամ այս ակումբի կազմում: Դեռ ժամանակ ունեմ, որոշում կայացնելու համար»,-օրեր առաջ ասել էր Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը նշել էր նաև, որ ինքը պետք է համաչափ որոշում կայացնի: Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոման» կգլխավորի պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Ասվում էր նաև, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է Մխիթարյանով և արդեն իսկ բանակցություններ են ընթանում Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուսին»։

Եվ ահա նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ հեղինակավոր ակումբում՝«Միլանում»: Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է իտալական թոփ ակումբներին։ Այս մասին գրել էր Tempo պարբերականը: Ռայոլան պահանջում է նվազագույնը 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Նույն աղբյուրի համաձայն Ռայոլայի առաջարկը լրջորեն դիտարկում է «Միլանը», որի համար գրավիչ տարբերակ է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ստանալ ազատ գործակալի կարգավիճակով: Բացի այդ, «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուի պայմանագրի ժամկետը նույնպես սպառվում է, և նա կարող է փոխել թիմը: Մխիթարյանի «Միլան» տեղափոխվելու հարցը էապես կախված է Իտալիայի առաջնության վերջին տուրից։ Երրորդ հորիզոնականում գտնվող «Միլանը» մայիսի 23-ին հյուրընկալվելու է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտային»։ Հաղթանակի դեպքում միլանյան ակումբը կդառնա Իտալիայի փոխչեմպիոն և իրավունք կստանա հաջորդ մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների լիգայում։ Պարտության կամ ոչ-ոքիի դեպքում սակայն «Միլանը» ըստ ամենայնի դուրս կմնա լավագույն քառյակից և չի խաղա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Չեմպիոնների լիգայում հայտնվելու դեպքում «Միլանը» կունենա անհրաժեշտ ռեսուրս Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Հակառակ պարագայում գործարքը դժվար թե կայանա։ Բնական է նաև, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել այնպիսի ակումբում, որը խաղալու է Չեմպիոնների լիգայում։ Ի դեպ, հարցականի տակ է նաև «Յուվենտուսի» Չեմպիոնների լիգայում խաղալը։

Որպեսի Իտալիայի ամենահեղինակավոր և տիտղոսակիր ակումբը հայտնի ՉԼ-ում անհրաժեշտ է, որպեսզի «Միլանը» կամ 4-րդ հորիզոնականում գտնվող «Նապոլին» վերջին տուրում չհաղթեն։ Մայիսի 23-ին 5-րդ տեղում գտնբվող «Յուվենտուսին» հարկավոր է հյուրընկալվելիս հաղթել «Բոլոնիային»։ Կարճ ասած ամեն ինչ կորոշվի մայիսի 23-ին։ Ինչևէ, վերջին օրերին մամուլում խոսվում է նաև Մխիթարյանի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին։ «Վենդելը, որքան էլ գովազդվի, չի տպավորում: Միևնույն է, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ գնդակը անցնում է եզր, իսկ այնտեղից՝ տուգանային հրապարակ. այսպես ավելի հեշտ է ճեղքել պաշտպանությունը: Ես բազմիցս ասել եմ, որ եթե թիմը մի փոքր փոխի խաղաոճը՝ խաղա կենտրոնով, թաքնված փոխանցումներով, դա ավելի լավ կլինի: Լսել եմ, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին: Դժվար թե նա գա Ռուսաստան, բայց սա սուպերձեռքբերում կլինի: Նա կտա միանգամայն նոր որակ. Մխիթարյանը կարող է ճեղքել, գնդակը տանել առաջ, հարվածել: Շատ բազմակողմանի խաղացող է: Սուպերձեռքբերում կլինի»,- ասել էր «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը։

Վերջինիս հետ կարելի է համաձայնվել։ Հավանականությունը փոքր է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլքի Իտալիան։ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 12 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել: Արդյունավետ փոխանցումների հաշվարկում նա լավագույնն է Իտալիայում: Վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանը հանդիսանում է Իտալիայի լավագույն կիսապաշտպանների շարքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում