Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր շունչ հայկական ֆուտբոլում․ «Արարատը» վերադառնում է Եվրոպա․․․

13 տարվա ընդմիջումից հետո Երևանի «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած «Ալաշկերտի» դեմ մրցավեճում «Արարատը» ցույց տվեց վառ և տակտիկապես գրագետ ֆուտբոլ։ Խաղի մեկնարկային րոպեներին «Արարատը» կարողացավ օգտագործել հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ և հեռահար հարվածով աչքի ընկավ Աղվան Պապիկյանը: «Արարատից» երկար ժամանակ չպահանջվեց հաշվի տարբերությունը կրկնապատկելու համար: Իր պահն օգտագործեց Մորի Կոնեն: Թիմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվով հօգուտ «Արարատի»: Երկրորդ կեսի մեկնարկից «Արարատը» նորից տիրեց նախաձեռնությանը և խփեց երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Ալաշկերտից» հեղինակության գնդակը 85-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: «Ալաշկերտին», սակայն, չհաջողվեց հետ բերել կորցրածը։ «Արարատը» Հայաստանի գավաթակիր դարձել էր նաև 1993, 1994, 1995, 1997, 2008 թվականներին:

«Շնորհավորում եմ «Արարատի» հավաքարարներից մինչև ղեկավարություն: Երկար սպասված հաղթանակ էր: Մենք կարողացանք տարիների բացը լրացնել` այսօր դառնալով գավաթակիր: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին․ նախևառաջ սա նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Երևի՝ ամենալավը ես գիտեմ, թե ֆուտբոլիստները որքան են չարչարվել գավաթակիր դառնալու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին անմնացորդ նվիրումի և իրենց կատարած ահռելի աշխատանքի համար։Կարծում եմ եթե երկար ժամանակ թիմին չի հաջողվում տիտղոս նվաճել, լարվածությունը տարեցտարի մեծանում է, բայց փառք ու պատիվ այս ֆուտբոլիստներին, որ կարողացան հավատալ սեփական ուժերին ու կարողացանք այս տարիների բացն այսօր լրացնել դաշտում։Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչական անձնակազմին՝ մեծ ծավալի աշխատանքի համար։ Շնորհակալություն բժշկական անձնակազմին, քանի որ այս վերջին հատվածում բավականին խիտ գրաֆիկով խաղալու դեպքում երևի՝ ամենակարևոր դերակատարը դառնում է բժշկական անձնակազմը․ նրանք ձեռքի տակ ունեցած ռեսուրսներով շատ քիչ ժամանակում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ֆուտբոլիստներն արագ վերականգնվեն և պատրաստ լինեն»,- խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Արարատի» հաղթանակը տրամաբանական համարեց․ «Հանդիպումը մեզ համար հաջող չդասավորվեց հենց խաղի սկզբից, քանի որ արագ գոլ բաց թողեցինք: Փորձեցինք շտկել իրավիճակը, բայց «Արարատն» օգտագործեց իր արագ հակագրոհը և խփեց իր երկրորդ գնդակը»: Խաշմանյանի խոսքով երկրորդ կեսում «Ալաշկերտն» ուներ տարածքային առավելություն, բայց հաշիվը թույլ չէր տալիս առավել հստակ գործել: «Մենք հաջող չխաղացինք այսօր և տրամաբանական էր «Արարատի» հաղթանակը»,-ասաց նա:

Ինչևէ տևական դադարից հետո եվրագավաթների խաղարկությունում Հայաստանը կներկայացնի լեգենդար «Արարատը»։ Սա կարելի է մեծ իրադարձություն համարել։ Տասնամյակներ շարունակ հայկական ֆուտբոլը ճանաչել են «Արարատով»։ Երևանյան թիմն ունի երկրպագուների մեծ բանակ և վերջին հաջողությունը աշխուժություն է առաջացրել նաև ֆուտբոլասերների շրջանում։ Նշենք, որ «Արարատը» պայքար է մղում նաև Հայաստանի չեմպիոնի կոչման համար։ Մասնավորապես, VBET Պրեմիեր լիգայի վերջին չորս հանդիպումներում նույնքան հաղթանակ տանելու պարագայում Բիչախչյանի թիմը կզբաեցնի առաջին հորիզոնականը ձևակերպելով ոսկե դուբլ։ Արդեն մայիսի 19-ին «Արարատը» ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվելու է «Արարատ-Արմենիային», մայիսի 22-ին 15-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելու է «Ուրարտուին», մայիսի 25-ին էլ 3-րդ տուրից հետաձգված խաղում Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է «Ալաշկերտի» հետ։ Վերջին հանդիպումը «Արարատը» կանցկացնի մայիսի 28-ին Երևանում մրցելով «Շիրակի» հետ։ Անկախ նրանից թե ինչ դիրք կզբաղեցնի «Արարատը» Հայաստանի առաջնությունում, կարող ենք արձանագրել, որ ՀՀ գավաթակիրը ընթացիկ մրցաշրջանում նոր շունչ հաղորդեց հայկական ֆուտբոլին։ Ի դեմս «Արարատի» ունենք մարտունակ հստակ խաղային ձեռագրով կոլեկտիվ, որը ասելիք ունի առնվազն Եվրոպա լիգայի խաղարկությունում։

Ի դեպ, Եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ «Արարատում» կան ֆուտբոլիստներ որոնք կարող են օտգակար լինել մեր գլխավոր թիմին։ Խոսքը վերաբերվում է Աղվան Պապիկյանին, Ժիրայր Մարգարյանին և Կարեն Մուրադյանին։ Վերջինս Կապառոսի կողմից մի քանի անգամ հրավիրվել է ազգային թիմ, իսկ Ռումինիայի դեմ վերջին խաղում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում