Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում կունենա միայն երկու ազատ ոճային ըմբիշ:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Տոկիոյի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս չեկան եզրափակիչ՝ այդ կերպ չնվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սոֆիայում մրցագորգ էին դուրս եկել 74 կգ քաշային Արման Անդրիասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:
Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգիր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: