Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլային «կապիտալիստների» պարտությունը պայքարի առաջին փուլում

Եվրոպական 12 գրանդ ակումբների նախաձեռնած Սուպերլիգան կարելի է ձախողված համարել։ Երեկ անգլիական 6 ակումբներ պաշտոնապես հայտարարել էին մրցաշարից դուրս գալու մասին։ Այս որոշմանը արձագանքել էր ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, մասնավորապես ասելով․ «Այդ թիմերը վերադարձել են, նրանք ասելիք ունեն ոչ միայն մեր մրցաշարերին, այլ ամբողջ եվրոպական ֆուտբոլին: Մենք առաջ ենք շարժվում, մենք կրկին միասին ենք և միասին գնում ենք առաջ»։ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Սուպերլիգայի կազմկոմիտեն՝ նշելով, որ մրցաշարի անցկացումը կասեցված է և ձևաչափի վերաբերյալ կլինեն վերանայումներ։ «Համոզված ենք, որ եվրոպական ֆուտբոլի ներկայիս ձևաչափը պետք է փոխվի:

Առաջարկում ենք նոր եվրոպական մրցաշար, քանի որ գործող համակարգը սպառել է իրեն: Մեր առաջարկը նպատակ ունի ապահովել մարզաձի զարգացումը ստեղծելով ռեսուրսներ և կայունություն։ Այն վերաբերվում է ամբողջ ֆուտբոլային համակարգին և մենք նպատակ ունենք օգնել հաղթահարել համաճարակի հետևանքով համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի ֆինանսական խնդիները: Սուպերլիգան կարող է ապահովել համերաշխության վճարների ավելացում ֆուտբոլի բոլոր շահագրգիռ կողմերին: Այո, անգլիական ակումբները ստիպված եղան նախագծից դուրս գալ իրենց վրա գործադրված ճնշման պատճառով, բայց մենք համոզված ենք, որ մեր առաջարկը լիովին համապատասխանում էր եվրոպական օրենքներին: Հաշվի առնելով առկա հանգամանքները՝ մենք պետք է վերանայենք ծրագրի ձևաչափը փոփոխելու քայլերը՝ հաշվի առնելով մեր նպատակները. երկրպագուներին առաջարկել լավագույն տպավորությունները, միևնույն ժամանակ ավելացնելով համերաշխության վճարները ամբողջ ֆուտբոլային համայնքի համար», – նշվում է պաշտոնական հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին հայտնի էր դարձել, որ 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից պետք է ներկայացներ 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը լինելու էին անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք պետք է ստանային մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներ էին:

Սուպերլիգայի նախաձեռնողներն էլ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական ստանալու էին 89-310 միլիոն եվրո: Ինչ եզրահագնումներ կարող ենք անել վերջին զարգացումներից։ Կապիտալիստական արժեքներ կրող շերտը պայքարի առաջին փուլում պարտություն կրեց իրական սպորտի և արդար պայքարի ջատագովներից։ Ֆուտբոլը միավորում է միլիոնավոր երկրպագուների որոնց համար տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները վեր են ամեն ինչից և մասնավորապես նյութականից։ Ընդունենք սակայն, որ այն ինչ տեղի է ունենում միանգամայն նորմալ երևույթ է։ Այն դաշտում, որտեղ միլիոնավոր մարդիկ են և միլիարդավոր գումարներ հաճախ են տեղի ունենում ճյուղավորումներ։ Նման պրոցեսներ տեղի են ունեցել բռնցքամարտում, շախմատում։ Այսօր գոյություն ունի բռնցքամարտի մի քանի միջազգային ֆեդերացիա։ Գոյություն ունեն աշխարհի մի քանի չեմպիոններ տարբեր կազմակերպությունների վարկածներով։ Գոյություն ունի նաև ԱԻԲԱ-ն բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, որի հովանու ներքո անցկացվող մրցումները երկրորդ պլանում են։ Բնական է, որ ֆուտբոլում արդեն իսկ առկա երկու բևեռների միջև պայքարը չի ավարտվի։ Այս պահին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի դիրքերն ավելի ամուր են։

Ֆուտբոլային նշված կառույցներին աջակցում են նաև ազգային ֆեդերացիաները, ինչպես նաև խոշեր երկրների ղեկավարները։ Բայց մարզաձևի զարգացմանը զուգահեռ դեռևս ամուր բևեռում հնարավոր է այսպես ասած ճաքերի առաջացում։ Այսօր երկրպագույն դեռևս չի զգում այլընտրանքային մրցաշարերի անհրաժեշտությունը՝ հավատարիմ մնալով հիմնական մրցաշարերին, բայց․․․։ Ֆուտբոլային կառույցների խնդիրն է պահպանել եղած արժեքները և նոր լիցքեր հաղորդել դրանց։ Սուպերլիգայի ստեղծման գաղափարը նաև ՈւԵՖԱ-ի ինչ-որ չափով անգործության հետևանք է։ Ամեն դեպքում արձանագրենք, որ երկու բևեռների պայքարը նոր է սկսվում և առջևում կլինի պայքարի երկրորդ փուլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում