Thursday, 18 06 2026
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

Հայաստանի և Կապառոսի հայտը համաշխարհային ֆուտբոլում

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ համաշխարհային ֆուտբոլային գլխավոր գերատեսչության՝ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի հաղթանակները պատմական և շոկային որակելուց հետո, ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հարցազրույց մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՖԻՖԱ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը, առաջադիմելով 9 աստիճանով՝ հանգրվանել էր 90-րդ հորիզոնականում։ Եվրոպայի կտրվածքով մեր հավաքականի վերելքը առաջինն էր Եվրոպայում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում էլ մեր գլխավոր թիմը պատմական արդյունք էր գրանցել՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ «Կապառոսը հպարտ է Հայաստանի այս հավաքականով ու նրանց արած աշխատանքով։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ որքան հեռու նրանք կարող են գնալ»,- գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Վերջինս Հայաստանի հավաքականի վերջին հաջողությունները կապում է գլխավոր մարզչի ֆակտորով։ Հայտնի մասնագետ, որը, փոքր երկրի հավաքականի հեղինակությունը բարձրացնելուց զատ, ըստ էության հայտ է ներկայացրել համաշխարհային ֆուտբոլում։

«Դեռ պայմանագիր ունեի «Սևիլիայի» հետ, բայց ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ասաց ինձ Հայաստանի հնարավորության մասին, և ես հանդիպեցի նրան ու ֆեդերացիայի նախագահին։ Դրական էմոցիաներ և աջակցելու զգացում կար, հետևաբար զարկ տվեցինք գործին ու բավականին արագ եկանք համաձայնության։ Նրանք վստահում են մեզ, ու հեշտ հաղորդակցվում ենք»,- նշել է Կապառոսը։ Իսպանացի մասնագետը անդրադարձել է նաև աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի պայքարում մեր հավաքականի հնարավորություններին: «Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեցինք մեծ խանդավառությամբ, բայց զգուշավոր ենք, գիտակցելով՝ որքան բարդ խմբում ենք: Լավ ենք մեկնարկել, սակայն մեր ոտքերը չենք կտրում գետնից: Մրցում ենք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան ու հատկապես Գերմանիան, որոնք բոլորն էլ շատ ուժեղ են: Գտնվում ենք նրանց շարքում, բայց լիահույս ենք ու ոգևորված, և դա ոչ ոք չի կարող խլել մեզնից: Հաջորդ մրցավեճերը կկայանան միայն սեպտեմբերին, ուստի կտեսնենք՝ ինչպես կընթանան խաղացողների գործերը: Հույս ենք դրել թիմային ուժի, ինչպես նաև մտավոր ամրության վրա: Ուրախություն է ազգային թիմի հավաքներին մասնակցելը և հավաքականի տղաների հետ լինելը, քանի որ նրանք շատ նվիրված են իրենց գործին: Լավ է, որ հայտնվել ենք խմբում, որտեղ խենթ արդյունքներ են գրանցվում, բայց գիտակցում ենք՝ առջևում շատ բարդ է լինելու: Խոսում ենք այնպիսի մրցակիցների մասին, որոնք շատ լավ խաղացողներ և մեծ պատմություն ունեն, ինչպես, օրինակ, Գերմանիան, որը միշտ ֆավորիտ է։ Ազգերի լիգայում հաղթանակն արդեն իսկ շատ հուզական էր, ուստի կարող եմ միայն պատկերացնել՝ ինչի նման կլինի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը: Սակայն ես նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Ֆուտբոլում եմ երկար տարիներ, ուստի գիտեմ, որ մենք պետք է քայլ առ քայլ գնանք առաջ, իսկ հետո կտեսնենք՝ ուր ենք հասել: Հետևաբար, թույլ տվեք հայերին վայելել հաղթանակները, իսկ մենք կկենտրոնանանք մեր աշխատանքի մեթոդների վրա»,- ասել է Կապառոսը: Ավելի վաղ Կապառոսի և Հայաստանի հավաքականի հաջողություններին անդրադարձել էր իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։ «Խոակին Կապառոսն արդեն հայ է։ Նա լիակատար հաղթանակ տոնեց Հայաստանի հետ: Լեգենդար մասնագետը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն է, որի հետ նա երեք հաղթանակ է տարել երեք խաղերում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- գրել էր Marca-ն:

Ինչևէ, պայքարը աշխարհի առաջնության ընտրական փուլում թևակոխում է ավելի դժվար փուլ։ Եվրոպայում արդեն իսկ մեզ վերաբերվում են որպես հաղթող հավաքականի։ Ետնապահ Հայաստանն արդեն անցյալում է, և մենք պետք է անենք հնարավորինս նոր կարգավիճակում ամուր կանգնելու համար։ Դեռևս անցյալ տարի՝ Կապառոսի գլխավորությամբ, Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաջողություն է գրանցել պատերազմական և հետպատերազմական իրավիճակում՝ հաղթող դառնալով Ազգերի լիգայի C դիվիզիոնում։

Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներից միակն է, որին հաջողվեց հաղթող դառնալ ընտրական ենթախմբում։ Ավելին, ամիսների ընթացքում մեր Ազգային հավաքականը կերպարանափոխվեց՝ ցուցադրելով բոլորովին նոր որակի ֆուտբոլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում