Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ըմբիշները ընդհանուր առմամբ 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտել են ելույթները Կիևի միջազգային մրցաշարում, որը հայ ըմբիշների համար այս տարվա առաջին ստուգատեսն էր:

35 երկրներից շուրջ 600 ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 3 բրոնզե: Հունահռոմեական ոճի հավաքականից փայլուն է հանդես եկել Մալխաս Ամոյանը (72 կգ քաշային կարգ): 3 գոտեմարտերում տպավորիչ հաղթանակներից հետո Ամոյանը եզրափակչում մրցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկվաձեի հետ և ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթանակ տոնել: Կարապետ Չալյանը, հանդես գալով իր համար ոչ սովորական՝ 82 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակներ է տոնել և պարտվել միայն եզրափակչում: Չեմպիոնական գոտեմարտում 3:5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեին՝ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ) էլ բրոնզե մեդալ են նվաճել: Ազատոճայիններից մեդալակիր է դարձել միայն Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նշենք, որ մրցանակակիր դառնալու հնարավորություն է ունեցել նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), սակայն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ մասնակցել մեդալային պայքարին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի հավաքականը՝ 8-րդ: Հավելենք, որ այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարին, որը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Առայժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում