Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կմասնակցի օգոստոսի 2-14-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կայանալիք ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի նոր մրցաշարքի առաջին մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Դանիելյանի մրցակիցներն են Հոու Յիֆանը (Չինաստան), Համփի Կոներուն (Հնդկաստան), Նադեժդա Կոսինցևան (Ռուսաստան), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Աննա Մուզիչուկը (Սլովակիա), Կատերինա Լահնոն (Ուկրաինա), Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Ալիսա Գալյամովան (Ռուսաստան), Ռուան Լուֆեյը (Չինաստան), Եկատերինա Կովալեւսկայան (Ռուսաստան):