Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը 23-ամյա ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի հետ ևս մեկ մրցաշրջանով:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զաքարիան ակումբին է միացել 2019 թվականի ամռանը: Մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: