Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հաջորդ մրցաշրջանում ևս ուժի մեջ կթողնի մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարելու օրենքը:
Այս մասին գրում է Athletic-ը: ՖԻՖԱ-ն պաշտոնապես այս մասին կհայտնի մոտակա օրերին: Նման որոշման կայացման պատճառն այս մրցաշրջանում կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսված առաջնություններում խաղերի խիտ գրաֆիկն է: Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ:
Այժմ 5 փոփոխության օրենքը գործում է եվրոպական առաջատար գրեթե բոլոր առաջնություններում` այդ թվում և Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում: