Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հավանական է համարում «գայլերի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին:
«Մենք դեռևս ունակ ենք պայքարելու Չեմպիոնների լիգայում: Մյուս թիմերն ուժեղ են, ինչպես նաև «Ատալանտան», բայց մենք պայքարելու ենք և չենք հանձնվելու: Այս առաջնությունն անկանխատեսելի է»,-` ասել է Ֆոնսեկան:
Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: