Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի նորեկ Ալեքսիս Սանչեսի հասցեին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Ալեքսիս Սանչեսը չափազանց լուրջ համալրում է «Բարսելոնա»-ի համար: Վստահ եմ, որ նա արագորեն կհարմարվի մեր թիմի խաղաոճին. դրա համար նա բոլոր հատկանիշներն ունի: Ես տեսել եմ նրա խաղը և վստահեցնում եմ, որ նա հանճարեղ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Մեսսին: