Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսի դիտարկումն ու Վարդան Մինասյանի կառուցողական քայլերը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն մանրամասնորեն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուների ելույթներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապառոսը կիսվել է հենց Հայաստանի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով: «Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։

Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»: Հիշեցնենք, որ 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» խոշոր 3։0 հաշվով առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ։ Այս պահին «Արարատ-Ամենիան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակ, 4 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Վանաձորի «Լոռիին»։ Փաստորեն Խոակին Կապառոսը հաստատեց այն պնդումը, որ «Արարատ-Արմենիան» էապես տարբերվում է հայկական մյուս ակումբներից և չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդն է։ Թե ֆուտբոլիստների որակով և թե խաղային գրագիտությամբ «Արարատ-Արմենիան» վերջին երկու տարում իսկապես առանձնանում է մյուս թիմերից։

Ուժեղ կոլեկտիվ ունենալու գործում ինչ խոսք մեծ է նաև թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի դերը։ Նախորդ մրցաշրջանում շատ էր խոսվում այն մասին, որ «Արարատ-Արմենիայում» քիչ են հայաստանցի ֆուտբոլիստները։ Մասնավորապես, այս թիմի մեկնարկային կազմում սովորաբար տեղ էին գտնում մեկ երկու տեղացի խաղացողներ։ «Փյունիկի» դեմ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել 4 հայաստանցի ֆուտբոլիստներ՝ Գոռ Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Արմեն Համբարձումյանն ու Արմեն Դանիելյանը, իսկ Արմեն Նահապետյանը դուրս է եկել փոխարինման։ Նշված բոլոր ֆուտբոլիստները մեր ազգային հավաքականի պոտենցիալ թեկնածուներ են։ Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատ-Արմենիայից» ղազախական «Տոբոլ» էր տեղափոխվել թիմի առաջատարներից, մեր ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Հայ ֆուտբոլիստների հիմնական կազմում հայտնվելը խոսում է այն մասին, որ Վարդան Մինասյանը հստակ քայլեր է կատարում տեղացի կադրերին ուժեղ կոլեկտիվում ներգրավելու ուղղությամբ։ «Փյունիկի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ հայ ֆուտբոլիստների հիմնական կազմում ավելանալն ամենևին էլ չի ազդել խաղի ընդհանուր որակի վրա։ Վարդան Մինասյանը դժվարին իրավիճակում ըստ էության օգնության ձեռք է մեկնում մեր հավաքականներին։

Ցանկալի կլիներ, որ օրինակին հետևեին նաև մյուս թիմերի մարզիչները։ Սա միանգամայն առողջ քայլ է, որը կարևորել է նաև Կապառոսը նշելով, որ ցանկալի կլիներ, որ տեղացի ֆուտբոլիստները ավելի շատ լինեին թիմերում։ Խնդիր, որը չլուծելու պարագայում մի քանի տարի անց կբերի հավաքականներում կադրային ճգնաժամի։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 9 թիմերում այսօր հայտավորված են 241 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը կամ 54 տոկոսը լեգեոներներ են: Ամենաշատ լեգեոներներ այսօր ունի Երևանի «Արարատը»՝ 22: Ի դեպ, մեկ տարի առաջ «Արարատն» ուներ 12 լեգեոներ։ Այս հաշվարկում երկրորդը «Արարատ-Արմենիան» է՝ 19: Երրորդ հորիզոնականը՝ 17-ական լեգեոներներով, կիսում են Վանաձորի «Լոռին» ու «Նոա»-ն: 14 լեգեոներ ունի Երևանի «Փյունիկը»։ «Ուրարտուն» ունի 12, իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ 11 լեգեոներ։ Այսօր ամենահայկական թիմեր կարելի է համարել Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»։ Վերջինիս կազմում կան 4, իսկ «Շիրակում»՝ 7 արտասահմանցի ֆուտբոլիստներ։ «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» ֆուտբոլային գաղափարախոսությունը որոշակիորեն տարբերվում է մյուս թիմերից: Ավելի ստույգ՝ այս թիմերը ևս կարծես թե մտադիր են առաջ շարժվել՝ ապավինելով տեղացի կադրերին:

Հանուն արդարության պետք է նշենք, որ ակումբի ղեկավարները, որոնք ներդրումներ են կատարել ֆուտբոլում, պահանջում են արդյունք և նպատակին հասնելու համար դիմում են լեգեոներների օգնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում