Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվեց «Պադերբորն»-ին:
«Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հենց մեկնարկին առաջ անցնել հաշվի մեջ: 4-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Սկովը: Սակայն 5 րոպե անց «Պադերբորն»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: «Պադերբորն»- «Հոֆենհայմ»` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը բացակայում էր «Հոֆենհայմ»-ի հայտացուցակից, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից: