Wednesday, 15 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի քաղաքական քայլը․ Տխուր ավանդույթները շարունակվում են

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, երեկ հայտարարությամբ հանդես եկավ, որը ոչ միանշանակ արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Մասնավորապես, Ալեքսանյանն իր աջակցությունը հայտնեց սկանդալի մեջ ներքաշված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Գևորգ Լոռեցյանին, ով կաշառք ստանալու կասկածանքով ամիսներ առաջ կալանավորվել էր։ Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում է նաև սպորտի ոլորտը: Նրա վերաբերյալ տեղեկություններ էին տարածվել, որի համաձայն Թամրազյանը փորձել է հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ իր մասին վերջինիս խոսքերի համար:

Մամուլում տեղեկություն էր տարածվել նաև, որ Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:«Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- Ինստագրամի իր էջում գրել էր Ալեքսանյանը: Վերջինիս հայտարարությանը միացել էին էլի մի շարք հայտնի մարզիկներ մասնավորապես աշխարհի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Վերջինս նույն հայտարաթյունը տարածել էր ֆեյսբուքյան իր էջում։

Ի դեպ, անցյալ տարվա նոյեմբերին Մարտիրոսյանը հանդես էր եկել աղմկահարույց մի գրառումով։ «Հայաստանի վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել ժողովուրդ։ Դա նորմալ է հա՞, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»,- գրել էր մեր չեմպիոնը։ Այս ամսվա սկզբին ՀՀ կառավարությունը բավարարել էր Սիմոն Մարտիրոսյանի Արամվիրում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու առաջարկը և հատկացրել 743 մլն 769 հազար դրամ։ Այս առիթով Մարիտրոսյանը շնորհակալություն էր հայտնել Արայիկ Հարությունյանին և նույն Գրիշա Թամրազյանին։ Տվյալ դեպքում Մարտիրոսյանի հայտարարությունն ինչ-որ տեղ ընկալելի էր, քանզի այն բացառապես մարզական ուղվածություն ունի։ Բայց նույն Մարտիրոսյանի նոյեմբերի ինչպես նաև Ալեքսանյանի հետ վերջին համատեղ հայտարաությունները ոչ միայն մտահոգիչ են այլև հիշեցնում են այսպես կոչված հին ավանդություները, երբ հայտնի մարզիկները ներքաշվելով քաղաքականության մեջ փորձում էին բարձր պահել ռեժիմի վարկանիշը։ Արժե՞ր արդյոք աջակցել փոխնախարար Թամրազյանին,ս երբ պաշտոնապես հայտնի չէ ինչ է իրականում տեղի ունեցել։ Եթե վաղը պարզվի, որ ԿԳՄՍ փոխնախարարը օրենք է խախտել, ապա ինչ պատկեր կունենանք։

Կստացվի, որ մեր լեգենդար մարզիկները կանգնել են օրինախախտ պաշտոնյայի կողքին։ Այո, գոյություն ունեն ներանձնային հարաբերություններ, բայց մարզիկների կողմից դրանց քաղաքական երանգավորում տալն ուղղակի անթույլատրելի է։ Ինչին հանգեցրեց հայտնի մարզիկների նախկին ռեժմին աջակցելու դառը փորձը։ Պատասխանը պարզ է։ Արթուր Ալեքսանյանը և Սիմոն Մարտիրոսյանը մեր պետության հպարտությունն են։ Նրանք կենդանի լեգենդեր են, ովքեր պատմություն են կերտում։ Անկախ ամեն ինչից՝ մենք բոլորս հարգելու և պատվելու ենք նրանց որպես մեր պետության պատիվը բարձր պահած մարզիկների։ Մեր լեգենդներին կխնդրեինք, սակայն սպորտը հեռու պահել քաղաքականություն։ Որևէ կապ չունի թե որ քաղաքական ուժին են նրանք աջակցում։

Նախկին ավանդույթները չպետք է տեղ ունենան ներկայիս Հայաստանում։ Միևնույն ժամանակ ՀՀ իշխանության ներկայացուցիչներից պահանջում ենք մարզիկներին հեռու պահել քաղաքական գործընթացներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում