ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ առավոտյան ԱՄՆ ուժերը հարվածների շարք են իրականացրել Իրանի դեմ։
«Այդ հարվածների նպատակն է էլ ավելի թուլացնել Իրանի ռազմական այն հնարավորությունները, որոնք օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար», – նշված է հայտարարության մեջ։










































