Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել անգլիական Պրեմիեր լիգան:
Այս մասին գրում է Marca-ն: Կառավարությունը թույլ է տվել մրցաշրջանի շարունակությունը միայն հունիսի 1-ից: Այն փակ կլինի հանդիսականի համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: