Friday, 10 05 2024
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ

Օֆշորային սկանդալը «պայթեց»․ մեղադրանք՝ բարձրաստիճան հոգևորականին, ո՞վ է լինելու հաջորդը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱԱԾ հաղորդագրությունում նշված է, որ ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ը ստացել և անարգել տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամին համարժեք 9 միլիոն դոլար և 361 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

«Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Համադրելով փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը տարիներ առաջ բացահայտված և մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար։

Այս գործն ինքնին աղմկահարույց է ու կարելի է պնդել, որ 2013-ին ամենաքննարկվող թեմաներից մեկն էր՝ դառնալով քաղաքական սկանդալի պատճառ։ Սակայն այս օրերին գործը լրացուցիչ ինտրիգ է ձեռք բերել, որովհետև ԱԱԾ հաղորդագրությունը տարածվեց քաղաքական ու հոգևոր իշխանությունների առճակատման համատեքստում, ինչը ձևավորվել է Գարեգին Բ Կաթողիկոսի երեկվա հայտարարությունից հետո, որով նա, ըստ էության, հորդորել էր փոխել մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ գործը հարուցվել է մինչև Վեհափառի աղմկահարույց հայտարարությունը ու տակավին անհայտ է, թե դրա մասին ինչու է հայտարարվում երկու օր ուշացումով։ Արդյո՞ք  Գարեգին Բ Կաթողիկոսի նախօրեի հայտարարության պատճառը այս քրեական գործն է եղել, թե՞ իշխանությունն է այս գործը խաղարկում՝ Վեհափառի ու նրա շրջապատի դեմ քարոզչական կամպանիայում։ Իհարկե, այս հարցի հստակ պատասխանը դժվար է տալ, մյուս կողմից՝ այդ պատասխանը բնավ չի սրբագրում այն մեղադրանքը, որն առաջադրվել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, մանավանդ, որ տեղի ունեցած հանցագործության մասին հանրությունը տեղեկացել էր դեռ տարիներ առաջ՝ 2013-ին։

Ոչ պակաս ինտրիգային է նաև այն հանգամանքը, որ օֆշորային սկանդալի շրջանակներում ակտիվորեն քննարկվում է նաև Տիգրան Սարգսյանի անունը։ Նա, իհարկե, այլևս վարչապետ չէ, սակայն ակնհայտորեն վայելում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակրանքը ու պատահական չէ, որ վերջերս՝ ԵՏՄ Կոլեգիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ:

Արդյո՞ք իշխանությունները կգնան ավելի առաջ ու կհասնեն նույնիսկ Տիգրան Սարգսյանին՝ դրանով լարվածության նոր առիթ ստեղծելով պաշտոնական Մոսկվայի հետ, թե՞ նախաքննության հիմնական թիրախը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, մանավանդ, որ սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել տարբեր վարկածների․ սկսած նրանից, որ գործ ունենք իշխանության հերթական PR-ի հետ ու վերջացրած նրանով, որ այս գործով պաշտոնական Երևանը փորձում է «ատամ» ցույց տալ Մոսկվային՝ նրան հասկացնելով, որ չի հանդուրժելու այն ճնշումը, որ Քոչարյանի հարցով ռուսական իշխանությունը գործադրում է Հայաստանի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում