Իտալիայում սկսել են աշխատանքներ տանել հնարավոր մարզական մրցաշարերի, այդ թվում նաև ֆուտբոլի առաջնության վերսկսման համար:
Այս մասին գրում է Adnkronos-ը: Ըստ ամենայնի, ակումբները մարզումային գործընթացը կվերսկսեն մայիսի 3-ից հետո, իսկ առաջնությունը կարող է շարունակվել մայիսի 24-ին կամ 30-ին: Սակայն այս ամենը տեղի կունենա մի դեպքում, եթե կորոնավիրուսի պանդեմիան երկրում սկսի նահանջ ապրել:
Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել է միայն 26 տուր: