Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեսթի պատասխանը դրական է եղել:
Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել են Արտետայի հետ, մեկուսացվել են: «Արսենալ» ակումբի ամբողջ թիմը կմտնի կարանտինի մեջ: Ինքը՝ մարզիչը շեշտել է, որ աշխատանքի կվերադառնա, երբ իրեն թույլ տան: