Thursday, 02 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ղազախական երանգավորում է ստանում…

Նախօրեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը պայմանագիր կնքեց ղազախական «Տոբոլի» հետ։ Մինչ այս Հովհաննիսյանը ելույթ էր ունենում Կապանի «Գանձասար-Կապանում»։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոբոլ» էր տեղափոխվել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որը ելույթ էր ունենում «Արարատ-Արմենիայում»։ Նոր տարույց հետո Ղազախստան էր տեղափոխվել նաև Հայաստանի ազգային թիմի պաշտպան Հայկ Իշխանյանը՝ համալրելով «Ժետիսուի» շարքերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի ևս երկու ֆուտբոլիստ, որոնք ելույթ են ունենում Ղազախստանի առաջնությունում։ Խոսքը Կամո Հովհաննիսյանի մասին է, որը վերջերս «Ժետիսուից» տեղափոխվեց «Կայրաթ», և երկրի չեմպիոն «Աստանայում» հայտնված Տիգրան Բարսեղյանի։

Ու փաստորեն այսօր Հայաստանի ազգային հավաքականն ունի միանգամից 5 ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են Ղազախստանի առաջնությունը։ Այսօր արդեն դժվար է մեր երկրում գտնել 5 ֆուտբոլիստների, որոնք կարող են ելույթ ունենալ մեր գլխավոր թիմում։ Ղազախական մամուլը պարբերաբար հայ ֆուտբոլիստների նոր անուններ է հնչեցնում, որոնք առաջիկայում կարող են հայտնվել այս երկրի թիմերում։

Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր որոշում, որի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները այս երկրի առաջնությունում այլևս լեգեոներներ չեն համարվի։ Ու ինչ է տեղի ունենում այս որոշումից հետո։ Ղազախական ակումբները խոշորացույցով ֆուտբոլիստներ են փնտրում, գնում հայկական թիմերից։ Հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն ունենա միանգամից 10 ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնեն ղազախական ակումբները։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ղազախական թիմերը մեկը մյուսի հետևից հրավիրում են հայ ֆուտբոլիստներին։ Նույն «Ժետիսուի» կազմում փորձաշրջան էր անցնում Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը, սակայն, պայմանագիր չկնքեց այս թիմի հետ։ Շատ է խոսվում նաև մեր առանցքային ֆուտբոլիստներից Կիպրոսում հանդես եկող Հովհաննես Համբարձումյանի տեղափոխության մասին։

Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ իրենց ակումբների ուշադրության կենտրոնում են նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, վերջերս «Սոչի» տեղափոխված Էրիկ Վարդանյանը: Բնական է, որ այս նշված խաղացողների՝ Ղազախստան տեղափոխվելը ֆանտաստիկայի ժանրից է, բայց այն, որ ղազախները առանձնակի վերաբերմունք ունեն հայ ֆուտբոլիստների նկատմամբ՝ փաստ է։

Ղազախական ֆուտբոլը հայկական ֆուտբոլի համեմատ ֆինանսապես շատ ավելի ապահովված է, բայց ասել, որ այս երկրի առաջնությունը մակարդակով շատ ավելի ուժեղ է մեր առաջնությունից՝ ճիշտ չի լինի։ Պարզագույն օրինակ. Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոա»-ն երեկ ստուգողական խաղում 4։1 հաշվով հաղթեց Ղազախստանի բարձրագույն լիգան ներկայացնող «Կայսարին»։ Հենց այս թիմում էր անցյալ տարի ելույթ ունենում Տիգրան Բարսեղյանը։ 2018/2019 թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցեց «Տոբոլի» հետ։ Մեր թիմը մրցակցի հարկ տակ 2։1 հաշվով պարտվելուց հետո Երևանում առավելության էր հասել 1։0 հաշվով և ղազախական թիմին դուրս թողել պայքարից։ «Փյունիկը» այս դիմակայությունում անհամեմատ ավելի ուժեղ էր թե՛ ցուցադրած խաղով և թե՛ ներուժով։ Այս հանդիպումից անցել է մոտ մեկուկես տարի, և թե ղազախական ֆուտբոլում, թե «Տոբոլում» ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ «Տոբոլն» ավելի ուժեղ է, քան «Արարատ-Արմենիան»։ Բնավ ոչ։ Հայաստանի գործող չեմպիոնը միանգամայն ավելի բարձր կարգ ունի։

Ստեղծված իրավիճակում, օրինակ, Պետրոս Ավետիսյանի տեղափոխությանը գնահատական տալն իրականում դժվար է։ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստը տեղափոխվելով Ղազախստան՝ ստանում է 5-6, նույնիսկ 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ, և բնական է, որ տեղացի կադրերը առանց վարանելու ընդունում են հրավերները։ Արդեն ամռանը ղազախական թիմերին կարող են միանալ նաև ռուսական ակումբները, որոնք էլ ավելի գրավիչ պայմաններ կառաջարկեն մեր ֆուտբոլիստներին։

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն համարվի լեգեոներներ: Այս որոշումը հունվարի 16-ին վերջնականապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից: Եվ ինչ պատկեր կունենանք այս պրոցեսի հետևանքով վաղը։ Վաղը հայկական թիմերն ուղղակի չեն ունենա տեղացի քիչ թե շատ նորմալ կադրեր։ Մենք ունենք կադրային սով, իսկ շուտով ընդհանրապես չենք ունենա պիտանի կադրեր, որոնք կլինեն հայկական թիմերում։

Անցյալ տարի շատ էինք խոսում Հայաստանի առաջնությունում լեգեոներների լիմիտի մասին՝ պնդելով, որ պետք է հնարավորություն տրվի տեղացի ֆուտբոլիստներին։ Այսօր տեղացի ֆուտբոլիստները հեռանում են, և ակումբներին ոչինչ չի մնում անել, քան նրանց տեղը լրացնել նոր լեգեոներներով։ Մեր թիմերն այսօր չունեն հնարավորություն տեղացի կադրերին պահելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում