Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Աբսուրդային ցուցակ․ Ինչպես ընտրել լավագույն մարզչին․․․

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց այն 8 մասնագետների անունները, որոնք հավակնում են դառնալ 2019 թվականի լավագույն մարզիչ։ Մասնավորապես, տարվա մարզիչ անվանակարգում ներկայացված են Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտ» Երևան, Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակ» Գյումրի, Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքական, Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական, Դավիդ Կամպանյան՝ «Լոռի» Վանաձոր, Վարդան Մինասյանը՝ «Արարատ-Արմենիա» Երևան, Ալեքսանդր Տարխանովը՝ «Փյունիկ» Երևան և Իլշատ Ֆայզուլինը՝ «Ուրարտու» Երևան։ Դեռևս քվեարկությանը չսկսված կարող ենք արձանագրել բավական տխուր ինչ-որ տեղ նաև աբսուրդային մի իրողություն։ Հավակնորդների ցանկում կան մասնագետներ, որոնք ոչ բավարար աշխատանքի և արդյունքի համար 2019 թվականին պաշտոնանկ են արվել։ Աբրահամ Խաշմանյանը նշանակումից որոշ ժամանակ անց հեռացավ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Հայաստանի առաջնությունում անհաջող մրցելույթներից հետո Տարխանովը ազատվեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Չնայած, որ «Ուրարտուն» 5 տարվա պայմանագիր էր կնքել Ֆայզուլինի հետ, այնուամենայնիվ կրկին անհաջողությունների շարքից հետո պաշտոնանկ արեց նրան։ Հատկապես անտրամաբանական է Աբրահամ Խաշմանյանի հավակնորդների ցուցակում լինելը։

Այո, Խաշմանյանը Հայաստանում աշխատող լավագույն մասնագետներից է, բայց․․․։ Մի՞ թե հավակնորդների ցուցակում կարելի էր ընդգրկել մասնագետի, որի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կրել է պատմության մեջ ամենախոշոր և ամենախայտառակ պարտությունը։ Մի՞թե մեր ֆուտբոլում կան մարդիկ, որոնք Խաշմանյանին տեսնում են լավագույն մարզչի կամ նույնիսկ լավագույնի հավակնորդների շարքում։ Այս պահին պատեհ ենք համարում հարցը թողնել անպատասխան։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Անհրաժեշտ է եղել նշել 8 թեկնածուների անուններ և ցուցակում ընդգրկվել են նրանք, ովքեր կան։ Այլ կերպ ասած, լավ վատ սա է։ Ունենք այն ինչ ունենք։ Ինչևէ, իսկ ով է իրականում լավագույն մարզիչը։ 2019 թվականը հայկական ֆուտբոլում և առաջնությունում կրկին աչքի ընկավ մարզիչների հեռացումներով և փոփոխություններով: 10 թիմերից կայուն վիճակ է թերևս երկու թիմերում` «Արարատ-Արմենիայում» և «Շիրակում»: 2018 թվականին նորաստեղծ «Արարատ-Արմենիան» առաջնությունը սկսել էր բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ, սակայն մի քանի ամիս անց նրան փոխարինեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Վերջինս մինչ օրս շարունակում է աշխատանքը երևանյան թիմում: Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա այս թիմն արդեն երկար տարիներ գլխավորում է Վարդան Բիչախչյանը:Ընդունենք, որ հրաժարականներն ու հեռացումները մեր առաջնությունում այնքան շատ են, որ դրանք նույնիսկ դժվար է հաշվել: Այս երևույթը կարելի է բացատրել թերևս պրոֆեսիոնալիզմի պակասով: Ավելի ստույգ՝ թիմերի ղեկավարները և սելեկցիոն բաժնի աշխատակիցները առանց խորությամբ վերլուծելու իրավիճակը որոշումներ են կայացնում, իսկ մի քանի ամիս անց փոշմանում: Ստեղծված շիլաշփոթում թերևս մի քանի մարզիչներ են, որոնց աշխատանքը նկատելի է և ապահովել է արդյունք:

Կարծում ենք պարզ է, որ 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է: Վերջինս ձևավորելով մարտունակ կոլեկտիվ՝ այս տարի հայկական ֆուտբոլի համար ըստ էության պատմական արդյունք գրանցեց՝ «Արարատ-Արմենիային» դուրս բերելով Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ:Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Այո, նա թույլ տվեց բազմաթիվ սխալներ, բայց այն, որ Գյուլբուդաղյանցին հաջողվել էր ազգային հավաքականը ոտքի կանգնեցնել և մղել պայքարի, կարծում ենք՝ անհերքելի է: Գյուլբուդաղյանցը կատարել էր աշխատանք, որի պտուղները քաղեցինք Հունաստանի, Բոսնիայի, Երևանում տեղի ունեցած Իտալիայի հետ հանդիպումներում:

Նրա հեռանալուց հետո ազգային թիմում տեղի ունեցավ փլուզում, և մեզ մնում է միայն հուսալ, որ առաջիկայում Խաշմանյանին՝ փոխարինող մասնագետին, կհաջողվի գրագետ կերպով հավաքել դետալները:Երրորդ հորիզոնականում արժանի տեղ է զբաղեցնում Վարդան Բիչախչյանը: Վերջինս, Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը լինելուց բացի, մշտապես աչքի է ընկել բալանսավորված աշխատանքով: Շնորհիվ Բիչախչյանի՝ «Շիրակը» շարունակում է մնալ մեր երկրի մարտունակ և ինքնատիպ թիմերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում