Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ»-ի դեմ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում լքել գերմանական ակումբը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ցանկանում է Գվարդիոլային տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես «Բավարիա»-ում եմ, իմ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար: Մենք հաղթել ենք Բունդեսլիգայում, բայց զգում եմ, որ ակումբը կարող է ավելի ուժեղ դառնալ: Ինձ ժամանակ է պետք: Ես այստեղ դեևս անելիք ունեմ: Այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, մարդիկ հարգում են իմ աշխատանքը: Ցանկանում եմ մնալ «Բավարիա»-ում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 23-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:








































