«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:
Հարկ է նշել, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում «կարմիր սատանաներ»-ը երեք անգամ դիմել են կատալոնացիներին` ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Տեղեկությունների համաձայն`«կապտանռնագույններ»-ի ղեկավարները պատրաստ են լսել անգլիական գրանդի առաջարկը: Տրանսֆերային գործարքը կայանալու դեպքում, այն կարժենա շուրջ 30 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը 32 հանդիպում է անցկացրել և 8 գոլ հեղինակել:






































