Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Կորինթիանս»-ը այլև` «Յուվենտուս»-ը: Այս մասին հայտարարել է բրազիլական ակումբի նախագահ Անդրես Սանչեսը:
«Դեռևս փոփոխություններ չկան: «Սիթի»-ի ղեկավարները պետք է որոշեն` վաճառո՞ւմ են իրենք խաղացողին, թե` ոչ: Գիտեմ, որ «Յուվենտուս»-ն անգլիացիներին 45 մլն. եվրո է առաջարկել Տևեսի համար, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել Եվրոպայում: Շարունակում եմ երազել, բայց հիմա ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթի»-ից:
Եթե ես լինեի այն ակումբի նախագահը, որտեղ խաղում է Տևեսը, ապա իհարկե չէի ցանկանա կորցնել Կառլոսին, սակայն ֆուտբոլիստի ցանկությունը նույնպես մեծ նշանակություն ունի: Եթե մարզիկը ցանկանում է հեռանալ, ապա նա ամեն դեպքում կհեռանա»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:








































